Փետրվարի 16-ին՝ «Բեռլինալե-2019» մրցնակաբաշխության արարողությունն սկսվեց շվեյցարա-գերմանական ծագումով հայտնի դերասան Բրունո Հանսին նվիրված հարգանքի տուրքով։ Բեմի հետևում ցուցադրվեց Գանսի լուսավոր դիմնանկարը, որը նույն օրը վախճանվել էր Ցյուրիխում։ Բրունո Հնասը նկարահանվել է Վիմ Վենդերսի, Լարս ֆոն Թրիերի, Ֆոլկեն Շլենդորֆի, Էրիկ Ռոմերի ֆիլմերում։
Ռեժիսոր Նադավ Լապիդի «Հոմանիշներ» ֆիլմն արժանացավ Բեռլինի 69-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր` «Ոսկե արջ» մրցանակին։ Ֆիլմը երիտասարդ իսրայելացու մասին է, որը փորձում է հեռանալ հայրենիքից և դառնալ իսկական ֆրանսիացի: «Բեռլինալեի» Գրան-պրին շնորհվեց Ֆրանսուա Օզոնի «Աստծո կամքով» ֆիլմին։
«Լավագույն ֆիլմ» ճանաչվեց Նորա Ֆինգշայդտի «Համակարգի խափանողը»:
Բեռլինալեի արտամրցութային ծրագրում ընդգրկված և փառատոնի ամենահաջողված ֆիլմերից մեկը՝ չինացի կինոռեժիսոր Չժան Իմուի «Մեկ վայրկյանը» պրեմիերայի նախօրեին հանվեց ցուցադրումից։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել։ Այնուամենայնիվ, կասկածից վեր է, որ այն արգելվեց չինական իշխանությունների կամքով՝ երկրի գաղափարախոսությանը չհամապատասխանելու պատճառով։ Հեղինակի ֆիլմը պատմում է Չինաստանում մշակութային հեղափոխության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Եվ , ահա, Ժուլիտ Բինոշի գլխավորած ժյուրին որոշեց ( ինչը դուր չեկավ շատերին), կինոփառատոնի «Լավագույն դերասան և դերասանուհի» անվանակարգերում մրցանակները շնորհել չինացի Վան Ցզինչունին և նրա խաղընկերուհի Յուն Մեյին՝ «Ցտեսություն, որդիս» ֆիլմում:
«Լավագույն սցենար» մրցանակը ստացավ Կլաուդիո Ջիովաննեզին` «Նեապոլի պիրանիաները» ֆիլմի համար: «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում «Արծաթե արջ» արձանիկը շնորհվեց Բեռլինի կինոդպրոցի ներկայացուցիչ Անգելա Շանելեկը` «Ես տանն եմ եղել, բայց …» ֆիլմի համար: «Լավագույն դեբյուտային ֆիլմ» դարձավ Մեհմեդ Ակիֆի «Օրեյ» ֆիլմը, իսկ «Լավագույն վավերագրական ֆիլմ»՝ Սուհաբա Գասմելբերի «Ծառերի մասին խոսելիս» ժապավենը: «Լավագույն օպերատորական աշխատանքի» համար մրցանակը շնորհվեց «Ձիերը տանելու ժամանակն է» ֆիլմի օպերատոր Ռասմուս Վիդերբեգին:
Բեռլինի 69-րդ կինոփառատոնի մրցանակաբաշխությանը դարձավ նաև 70-ամյա Դիտեր Կոսլիկի հրաժեշտի արարողությունը, որը 18 տարի շարունակ ղեկավարել է փառատոնը։