Ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» կենսագրական ֆիլմը (1991թ․) պատմում է  Հայոց ցեղասպանության հետևանքների՝  Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մասին: Վեցամյա տղայի հիշողությունների միջոցով ներկայացվում է մի ընտանիքի պատմությունը։

Այս ֆիլմն իմ կյանքի մասին էր, որը պետք է տեղավորվեր 2 ժամ 40 րոպեների մեջ։ Մոնտաժն այս դեպքում ինձ համար կարծես կենդանի օրգանիզմի անդամահատում լիներ։ Ինչպե՞ս պատմել մորս 80 տարիների կյանքը մոտ 3 ժամում․․․ յուրաքանչյուր կադրում կա մորս հարազատ ստվերը։

Մոր դերում ես ընտրեցի Կլաուդիային, քանի որ նա պահել է մայրական եւ կանացի քաղցրությունն իր մեջ։ Իսկ տղային մենք ընտրեցինք 600 երեխայից։ Ֆիլմի երաժշտությունը գրեց Ժան-Կլոդ Պտին, «Սիրանո դը Բերժերակ» ֆիլմի երաժշտության հեղինակը։ Հոր դերում խաղաց Օմար Շարիֆը։ Սա իր երկրորդ հայի դերն էր։ Վերնոյի նկարահանող խումբն աշխատել է անմնացորդ նվիրումով ու  մեծ պատասխանատվությամբ։

Ներկայացնում ենք ֆիլմերի ստեղծման  մասին պատմող Անրի Վերնոյի նկարած վավերագրական ժապավենը․․․