Վիվիեն Լի

52 տարի առաջ, 1967 թվականին կյանքից հեռացավ անգլիացի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը` երկու «Օսկարի» արժանացած Վիվիեն Լին: Համաշխարհային ճանաչում նրան բերեց «Քամուց քշվածները» ֆիլմի գլխավոր դերակատարումը: Չնայած անհավատալի հաջողությանը, նրա ճակատագիրը հազիվ թե կարելի է երջանիկ համարել: Նույն կերպ և իր գործընկերների ճակատագրերը: Ֆիլմի պրեմիերայից հետո նրանցից մեկը շուտով զոհվեց ողբերգականորեն, մյուսը, ֆիլմում խաղալով սեփական մահը, ապրեց ավելի քան 100 տարի:

Սկարլետի դերը, որի համար 1400 հավակնորդներից ընտրեցին Վիվիեն Լիին, եղավ նրա ստեղծագործական կենսագրության գագաթներից մեկը: «Քամուց քշվածների» շնորհիվ անգլիացի դերասանուհին ստացավ իր առաջին «Օսկարը» և դարձավ Ամերիկայի ազգային հերոսուհին: Դրանից հետո Վիվիեն Լին շատ է նկարահանվել, ամենանշանավորները եղան իր դերերը «Վաթերլոոյի կամուրջը», «Լեդի Համիլտոն», «Կեսարը և Կլեոպատրան», «Աննա Կարենինա» և «Ցանկություն» տրամվայը» ֆիլմերում: Դեռ մինչև նկարահանվելը «Քամուց քշվածներ»-ում դերասանուհու մոտ սիրավեպ սկսվեց դերասան Լոուրենս Օլիվիեյի հետ, 1940 թ. նրանք ամուսնացան, բայց նրանց երջանկությունը երկար չտևեց: Մի քանի անգամ դերասանուհու մոտ պատահեց հղիության ընդհատում, իսկ 1945 թ. նրա մոտ ախտորոշեցին թոքախտ:

Դրանից հետո դերասանուհուն հետապնդում էին դժբախտությունները: Հարաբերություններն ամուսնու հետ աստիճանաբար վատանում էին: 1950-ական թթ. կեսերին նրան հրավիրեցին Հոլիվուդ նկարահանումների, Վիվիեն Լին նրա ետևից ինքն էլ մեկնեց, հաջողությամբ անցավ փորձերը «Ցանկություն» տրամվայը» ֆիլմում գլխավոր դերի համար, որը նրան երկրորդ «Օսկարը» բերեց: Այդուհանդերձ դերասանուհին ինքն է խոստովանել, որ Բլանշ Դյուբուայի դերը իրեն խելահեղության հասցրեց: Տևական դեպրեսիան շուտով սկսեց ուղեկցվել մոլագարա-դեպրեսիվ պսիխոզի նոպաներով: Ավելի ուշ դրա հավանական պատճառ համարեցին կողմնակի ազդեցությունները այն դեղամիջոցների, որ նրան հանձնարարել էին թոքախտի բուժման ժամանակ: Վիվիեն Լիի 45-ամյակի օրը ամուսինը նրան հայտարարեց, որ ուզում է բաժանվել, ինչը դերասանուհու համար ծանր հարված եղավ: Դեռ ինչ-որ ժամանակ նա շարունակում էր նկարահանվել և բեմ դուրս գալ, բայց հաճախ ներկայացումներից հետո հարկ էր լինում բժիշկ կանչել, իսկ Լոնդոն` նրան հյուրախաղերի բերեցին պատգարակով: Վիվիեն Լին վախճանվեց 1967 թ. հուլիսի 7-ին 53 տարեկան հասակում:

Քլարկ Գեյբլ

«Քամուց քշվածների» նկարահանումների ժամանակ Քլարկ Գեյբլը ամենափնտրված և ամենաբարձր վճարվող դերասաններից մեկն էր, որին համարում էին Հոլիվուդի արքա և սեքս-խորհրդանիշ: «Քամուց քշվածների» նկարահանումների ժամանակ նա ամուսնացավ դերասանուհի Քերոլ Լոմբարդի հետ, որը իր առաջին կինը չէր, բայց եղավ առաջին և միակ իսկական սերը: 1942 թ. նա ողբերգականորեն զոհվեց ավիաաղետում, որից հետո Քլարկ Գեյբլը կորցրեց սեփական գոյության իմաստը: Որոշ ժամանակ նա ապրեց ճգնավորի պես և շատ էր խմում, իսկ հետո վճռեց ճակատ գնալ և սկսեց մահ փնտրել: Իբրև ռմբակոծիչի հրաձիգ նա մասնակցեց Գերմանիայի վրա ավիահարվածներին: Մի անգամ նրա ինքնաթիռի վրա կրակոցներից բացված 15 անցք հաշվեցին, բայց նրա բախտը բերեց: Պատերազմից հետո նա շարունակում էր նկարահանվել, բայց այնպիսի բարձունքների, ինչպես «Քամուց քշվածներում», իր ֆիլմագրության մեջ այլևս չհասավ: Քլարկ Գեյբլը վախճանվեց սրտի կաթվածից 1960 թ. 50 տարեկան հասակում:

Լեսլի Հովարդ

Բրիտանացի դերասան Լեսլի Հովարդին հանդիսատեսը հիշում է բացառապես իբրև Էշլի Ուիլքս, թեև իր լավագույն դերերը նա խաղացել է դեռ մինչև «Քամուց քշվածները»: Ակտիվորեն կինոյում նկարահանվել նա սկսել էր բժշկի խորհրդով, որն Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որին ապագա դերասանը մասնակցում էր, նրան բուժում էր դեպրեսիայից: Իր ամենահայտնի ֆիլմերն են եղել «Բերկլի-սքուեր», «Ալ կարմիր գինարբուկ» և «Պիգմալիոնը»: Երկու անգամ դերասանը ներկայացվել է «Օսկարի»: Իսկ 4 տարի անց «Քամուց քշվածների» պրեմիերայից հետո Լեսլի Հովարդը զոհվեց. 1943 թ. հունիսի 1-ին ինքնաթիռը, որով թռչում էր դերասանը, խփվեց գերմանական կործանիչի կողմից: Այդ առնչությամբ մի քանի վարկած էր առաջ քաշվում.  պատճառների թվում նշվում էր Հովարդի իմպրեսարիոյի նմանությունը Ուինստոն Չերչիլի հետ, որի ետևից ընկել էին գերմանացիները, ինչպես նաև այն, որ ինքնաթիռում ուղևորներ կային, որոնք գաղտնի տեղեկությունների էին տիրապետում: Մամուլում նաև այն ենթադրությունն էր արվում, որ դերասանը բրիտանական գործակալ էր:

Հեթթի Մակդենիել

Չնայած կինոյում խաղացած 30-ից ավելի դերերին, Հեթթի Մակդենիելը հայտնի դարձավ ողջ աշխարհում իբրև «Քամուց քշվածների» Դայակը: Այս դերը նրան դարձրեց 1940-ական թթ. ամենահռչակավոր կինը և թիվ մեկ սևամորթ դերասանուհին, որ «Օսկարի» է արժանացել: Մինչև այս ֆիլմում նկարահանվելը նա արդեն բավականին հայտնի դերասանուհի էր և ընկերություն էր անում Քլարկ Գեյբլի հետ: Հենց վերջինիս հանձնարարականով էլ նրան բաժին ընկավ Մամուշկայի` Դայակի դերը, որին հավակնում էին հարյուրավոր դերասանուհիներ,- ըստ լեգենդի, նույնիսկ Էլեոնորա Ռուզվելտը դիմել է ռեժիսորին այդ դերում իր աղախնին նկարահանելու խնդրանքով: Սակայն ֆիլմի պրեմիերան Մակդենիելը չտեսավ. հրավիրյալների ցուցակից ջնջել էին բոլոր սևամորթ դերասաններին: Բայց և մեկ տարի անց նրան «Օսկար» հանձնեցին որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհու: Նա շարունակեց կինոյում նկարահանվել մինչև 1949 թ., իսկ երեք տարի անց վախճանվեց քաղցկեղից 57 տարեկանում:

Կամմի Կինգ

Ֆիլմի ամենապատանի դերասանուհիներից մեկը Կամմի Կինգն էր, որ խաղում էր Սկարլետի և Ռեթ Բոննի Բլու Բաթլերի դստեր դերը: Նա նկարահանվել է ընդամենը երկու ֆիլմում և հաճախ կատակում էր, որ իր կինոկարիերայի բարձրակետին հասել է 5 տարեկանում: Հետագայում նրա կյանքը ոչնչով կապված չի եղել կինոաշխարհի հետ: Կամմի Կինգը վախճանվել է քաղցկեղից 2010 թվականին 76 տարեկան հասակում:

Օլիվիա դե Հեվիլլենդ

Օլիվիա դե Հեվիլլենդի հերոսուհին՝ Մելանի Ուիլքսը քնքուշ և անպաշտպան կնոջ տպավորություն է թողնում, սակայն ինքը դերասանուհին կյանքում բոլորովին ուրիշ էր: Իրականում նա աչքի էր ընկնում կամային և ուժեղ բնավորությամբ: Շատ դերասաններ երկնչում են իրենց հերոսների մահը կինոյում խաղալուց, դա վատ նշան համարելով: Իսկ Օլիվիա դե Հեվիլլենդը չվախեցավ դա անել «Քամուց քշվածներ»-ում: Եվ ապրեց երկար ու երջանիկ կյանք: Հոլիվուդի լավագույն դերասանուհիներից մեկը նա դարձավ «Քամուց քշվածներից» դեռ շատ առաջ, թեպետ ճիշտ է, որ նրան միշտ առաջարկում էին «ճիշտ» հերոսուհիների միօրինակ դերեր, ինչպիսին Մելանին է: Ի տարբերություն դրանց, նա թույլ չէր տալիս նեղացնել իրեն. ստրկական պայմանագրի պատճառով նա նույնիսկ ռիսկ արեց դատվել Warner Brosers կինոստուդիայի հետ և շահել դատը:

Դերասանուհին շարունակում էր ակտիվորեն նկարահանվել ընդհուպ մինչև 1979 թ., երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի: Եվ այն բանից հետո, երբ նա լքել էր նկարահանման հրապարակը, Օլիվիա դե Հեվիլլենդը մասնակցում էր կինոաշխարհի հետ կապված միջոցառումների: 2005 թ. այցելել է Ռուսաստան մասնակցելու Արվեստի բարեկամների հանդիսավոր երեկոյին: Դերասանուհին ապրում է Փարիզում, 2018 թ. հուլիսի 1-ին նա նա նշեց իր ծննդյան 102-րդ տարեդարձը:

Պատմել  ու ներկայացնել «Քամուց քշվածների» բոլոր դերասաններին չափազանց բարդ բան է, քանի որ ընդհանուր առմամբ նկարահանումներում ընդգրկված են եղել 59 դերասաններ և մոտ 2400 հոգի զանգվածային տեսարաններում:

Պատրաստեց Ռուզան Բագրատունյանը


Ֆրանսուա Տրյուֆոյի՝ մեր ժամանակներին ուղղված ֆիլմը

1955-ին կարճամետրաժ «Այց» ֆիլմով կինոասպարեզ մտած ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոն մեծ կինոժառանգություն է թողել՝ դասական ֆիլմեր, որոնց արդիականությունը խոստովանելու են...