Փարիզում հայտարարել են  «Սեզար» մրցանակաբաշխության հավակնորդների անունները: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են յոթ ֆիլմեր՝ Էմանուել Ֆինկելի  «Ցավ» (La Douleur), Ժակ Օդիյարի «Սիսթերս եղբայրները» (Les Freres Sisters), Ժիլ Լելլուշի «Անխորտակելիներ» (Le Grand Bain), Պեր Սալվադորի «Հարսանիքին» (En liberte), Քսավյե Լեգրանի «Խնամակալություն» (Jusqu’a la garde), Ալեքս Լուտցի «Գի» (Guy ), Ժաննա Էրրիի «Մանուկ» (Pupille) ֆիլմերը։

Այս մասին տեղեկացնում է ria.ru  -ն, ավելացնելով, որ  «Լավագույն դերասան» անվկանակարգում «Սեզարի» հավակնորդներն են՝ Ռոմեն Դյուրիսը, Վենսան Լակոստը, Դենի Մենոշեն, Էդուար Բերը, Ալեքս Լուտցը, Պիո Մարմաին,  Ժիլ Լելլուշը։ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում ընդգրկվել են Վիրժինի Էֆիրան, Մելանի Թերին, Լեա Դրյուկերը, Էլոդի Բուշեն, Սանդրին Կիբերլեն, Սեսիլ դե Ֆրանսը և Ադել Էնելը։ 

«Լավագույն օտարարեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված են Մարտին Մակդոնախի  «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի», Նադին Լաբակի «Կապերնաում», Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմ»,  Լուկաս Դոնտի «Աղջիկ», Անդրեա Պալլաորոյի «Հաննա»,  Գիյոմ Սենեսի «Մեր մարտերը», Հիրոկաձու Կորեդայի «Խանութների գողերը» ֆիլմերը։

«Սեզար»- 44-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 22-ին Փարիզում։

Նշենք, որՍեզարը հատուկ անուն է․ մարսելցի քանդակագործ և Ֆրանսիայի հպարտություն Սեզար Բալդաչինիի անունն է։ Արվեստագետը կինոյի հետ որևէ կապ չուներ, փոխարենն իր մտերիմ ընկեր՝ հանրահայտ պրոդյուսեր և լրագրող Ժորժ Կրավենը մանկուց երազում էր ստեղծել Օսկարին հավասարազոր մրցանակաբաշխություն՝ տարածելու համար եվրոպական կինոն։ 1976 թվականին Կրավենն իրականացնում է իր երազանքը՝ փոխառելով Սեզարի անունը և վստահելով նրան միջոցառման ամենակարևոր էլեմենտի՝ մրցանակի ստեղծումը։ 

3 կգ 800գր կշռող «Սեզարը» տասնյակ բրոնզյա ժապավենների ձուլածո է։ Ձուլման տաժանակիր աշխատանքով զբաղվում է Բոքելների ընտանիքը, ում այդ գործն անձամբ վստահեցրել է Սեզարը։ Ամեն տարի Bocquel արվեստի ձուլարանում բնօրինակից ձուլվում են 25 քանդակ։ Յուրաքանչյուրը պահանջում է 15 ժամ աշխատանք։ Միջոցառման նախօրեին Բոկելների ընտանիքն անձամբ առաքում է նմուշները, իսկ հաջողակների անունները փորագրվում են արարողության ավարտին՝ հետնաբեմում։ Սեզարի այս ստեղծագործությունը ոչ պաշտոնական աղբյուրներով գնահատվում է 1500 եվրո։

«Սեզար» մրցանակաբաշխության կինոակադեմիայի նախագահն արդեն 15 տարի է, ինչ ֆրանսահայ կինոգործիչ, դերասան և պրոդյուսեր Ալեն Թերզյանն է։


Փարիզում հոսպիտալացվել է Կատրին Դընյովը

76-ամյա ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դընյովը նոյեմբերի 6-ին  հոսպիտալացվել Է Փարիզի հիվանդանոցներից մեկում: Այդ մասին հայտնել Է Parisien  –ը: Հաղորդագրության մեջ...

, |6 Նոյեմբեր 2019,14:07