Ամերիկյան կինոօպերտորների ընկերակցությունն ըստ օպերատորական աշխատանքի կազմել է 20-րդ դարի 100 լավագույն ֆիլմերի ցուցակը, որը գլխավորում է «Լոուրենս Արաբացի» պատմական ֆիլմը (1962 թ․,օպերատոր՝ Ֆրեդի Յանգ ): Այս մասին հայտնում է kinoart.ru-ն։

2019 թ․հունվարի 8-ին լրացավ Ամերիկյան կինոօպերատորների ընկերակցության հիմնադրման 100-ամյակը։ Հոբելյանական տարեդարձի առթիվ կազմակերպությունը հրապարակել է 100 ֆիլմերի ցուցակը, որոնց օպերատորական աշխատանքը կազմակերպության անդամները գնահատել են բարձր։ Ցուցակի առաջին թոփ տասնյակը  կազմվել է ընկերակցության անդամների ներքին քվեարկությամբ, իսկ  ընդգրկված մյուս 90 ֆիլմերը տեղակայված են ըստ վարձույթ մտնելու հերթականությամբ։

Լավագույն օպերատորական աշխատանքի թոփ տասնյակը

1․ «Լոուրենս Արաբացի» (Lawrence of Arabia) –Ֆրեդի Յանգ  (ռեժ․Դեյվիդ Լին)

2«Սայրի վրայով վազողը» (Blade Runner)- Ջորդան Կրոնենվետ (ռեժ․ Ռիդլի Սկոտ)

3«Ապոկալիպսիս հիմա» (Apocalypse Now)-Վիտորիո Ստորարո (ռեժ․ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա)

4․«Քաղաքացի Քեյն» (Citizen Kane)-Գրեգ Տոլանդ  (ռեժ․ Օրսոն Ուելս)

5․«Կնքահայրը» (The Godfather)-Գորդոն Ուիլլիս (ռեժ․ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա)

6․«Կատաղած ցուլ» (Raging Bull)-Մայքլ Չեպմեն (ռեժ․ Մարտին Սկորսեզե)

7․«Կոնֆորմիստ» (Il conformista)-Վիտորիո Ստորարո (ռեժ․ Բերնարդո Բերտոլուչի)

8․«Կենաց ծառ» (Days of Heaven)-Նեստոր Ալմենդրոս (ռեժ․Տերենս Մալիկ)

9․«2001 թվականի տիեզերական ոդիսականը» (2001: A Space Odyssey) –Ջեֆրի Անսուորտ, Ջոն Օլկոտա  (ռեժ․ Ստենլի Կուբրիկ)

10․«Ֆրանսիացի կապավորը» (The French Connection)- Օուեն Ռոյզման (ռեժ․ Ուիլյամ Ֆրիդկին)

1919 թվականին հիմնադրված Օպերատորների ամերիկյան ընկերությունը՝ օպերատորների ամենահին հանրությունն է: Կազմակերպությանը կարող են անդամակցել միայն կինոօպերատորները և հատուկ էֆեկտների փորձագետները՝  գործող անդամների հրավերով։

Ռոտերդամի փառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրված է Սերգեյ Փարաջանովին

2019 թվականի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի  առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրվելու է հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։ Փարաջանովյան ծրագիրը նախաձեռնել...

|15 Հունվար 2019,09:04