95 տարեկանում մահացել է հնդկական կինոյի դասական, ռեալիստական կինոյի բենգալյան դպրոցի հիմնադիրներից մեկը՝ ռեժիսոր Մրինալ Սենը: Այս մասին  հայտնել է Times of India  թերթը՝ նշելով, որ կինոռեժիսորը մահացել է Կալկաթայի (Կալկուտա) իր տանը՝ սրտի հիվանդությունից:

Մրինալ Սենը ստեղծել է այնպիսի ֆիլմեր, որոնք ի տարբերություն բոլլիվուդյան թեթև և ժամանցային կինոյի, պատմում էին ժամանակի սոցիալական խնդիրների մասին։ Ռեժիսորն աշխատել է այնպիսի հայտնի կինոգործիչների հետ, ինչպիսիք են  Սաթայջիտ Ռեյը և Ռիտվիկ Գհատակը։ Մրինալ սենը համարվում է «զուգահեռ հնդկական կինոյի» հիմնադիրներից։ Նրա հայտնի ֆիլմերից են՝ «Բխուվան Շոմը»  (1969), «Թագավորական որսը» (Mrigayaa, 1977), «Սովի անտոմիան»  (Akaler Sandhane, 1980) և այլն։


Ռոտերդամի փառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրված է Սերգեյ Փարաջանովին

2019 թվականի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի  առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրվելու է հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։ Փարաջանովյան ծրագիրը նախաձեռնել...

|15 Հունվար 2019,09:04