Հրապարակվել է «Օսկար» 91-րդ ամենամյա կինոմրցանակաբաշխության հավակնորդների ամբողջական ցանկը: Ինչպես ներկայացնում է Hollywood reporte-ը, հավակնորդների անունները հայտարարվել են Սամուել Գոլդվին թատրոնում:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում առաջադրվել են Ալֆոնսո Կուարոնը, Յորգոս Լանթիմոսը, Սփայք Լին, Ադամ ՄքՔեյը, Պավել Պավլիկովսկին:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացվել են «Սև հովազ», «Բոհեմյան ռապսոդիա», «Ֆավորիտը», «Կանաչ գիրքը», «Ռոմա», «Աստղի ծնունդը», «Փոխնախագահ» (Vice) ֆիլմերը:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում կպայքարեն Յալիցա Ապարիսիոն, Գլեն Քլոսը, Օլիվիա Կոլմանը, Լեդի Գագան, Մելիսա ՄքՔարթնին:

«Լավագույն դերասան» անվանակարգում ներկայացվել են Քրիստիան Բեյլը, Բրեդլի Կուպերը, Վիլեմ Դեֆոն, Ռամի Մալեք, Վիգգո Մորտենսենը:


Բեռլինալե 2019-ը

Փետրվարի 7-ին՝  դանիացի ռեժիսոր Լոնե Շերֆիգի «Անծանոթների բարությունը» ֆիլմով, մեկնարկեց Բեռլինի 69-րդ միջազգային կինոփառատոնը։ Բեռլինի կինոփառատոնի ժյուրին այս տարի գլխավորում...

|8 Փետրվար 2019,10:18