Հնդկաստանի կինոարդյունաբերությունը հատել է հարյուրամյակը: Երկրի առաջին լիամետրաժ ֆիլմը` «Ռաջա Հարիշչանդրան», նկարահանվել է 1913 թ.: Այս կինոնկարի առասպելական սյուժեում   ընդգրկվել են հատուկ էֆեկտներ, ինչպես նաև տղամարդկանց և կանանց վերահանդերձավորում: Այդ ժամանակվանից ի վեր հնդկական կինոարդյունաբերությունը խոշորագույնն է դարձել աշխարհում և տարեկան արտադրում է ավելի քան հազար կինոնկար տարբեր լեզուներով: Ի նշանավորումն հոբելյանի` Բոլիվուդի ռեժիսորները թողարկել են մի քանի ֆիլմ, որոնք  ներկայացնում են այդ արդյունաբերության հարուստ պատմությունը:

Հետաքրքիր փաստեր հնդկական կինոյի մասին

  1. Հնդկական կինոարդյունաբերությունը համարվում է խոշորագույնը աշխարհում: Այն կոչվում է «Բոլիվուդ» (Bollywood), որ «Հոլիվուդ» և «Բոմբեյ» (ժամանակակից Մումբաի քաղաքի հին անվանումը) բառերի արմատների բառաբարդումն է: Այդ արդյունաբերության մեջ  զբաղված է մոտ 6 մլն մարդ:
  2. Ըստ տարբեր տվյալների` Բոլիվուդը տարեկան արտադրում է 600-1000 ֆիլմ, որոնք դիտում է 3 մլրդ 600 մլն հանդիսատես:
  3. Հնդկական կինոն նկարահանվում է ոչ միայն Բոլիվուդում:  Բոլիվուդն այն ֆիլմերն են, որոնք հիմնականում նկարահանված են հինդի լեզվով, ինչպես նաև ուրդու և փենջաբի լեզուներով: Երկրի հարավում գործում են Թոլիվուդը (թելուգու լեզվով ֆիլմեր) և Քոլիվուդը (թամիլերեն ֆիլմեր):
  4. Ամեն օր մոտ 14 մլն հնդիկ կինոթատրոն է գնում` նոր կինոնկար դիտելու: Քանի որ հնդիկների գրեթե 40%-ն անգրագետ է, կինոն այնտեղ տեղեկատվության հիմնական աղբյուրն է:
  5. Ֆիլմերի դիտումը կինոթատրոնում դառնում է իսկական շոու: Երգերի ժամանակ հանդիսատեսը դահլիճում դուրս է գալիս  շարքերի միջանցքները և սկսում պարել:
  6. Item girl-ը եզրույթ է, որ լայնորեն օգտագործվում է հնդկական կինոյի արդյունաբերությունում: Item number-ը վառ պարային համար է, որ կատարվում է գայթակղիչ պարուհու կողմից:
  7. Բարձր վարձատրվող դերասաններից Շահրուկհ Քհանը խաղացած դերի համար ստանում է մոտ 1,5 մլն դոլար:
  8. Հնդիկ դերասան Միթհուն Չակրաբորտին, որ  ամենասիրված ու ամենաբարձր վարձատրվող դերասաններից է Հնդկաստանում, նկարվել է գրեթե 400 ֆիլմում:
  9. 1929 թ. հնդիկ հանդիսատեսն առաջին անգամ համբույր տեսավ էկրանին: Անմիջապես արգելք դրվեց, որը հանվեց միայն 50 տարի անց` 1983 թ.:

10. 4 ժամ 25 րոպե. այսքան է տևում ամենաերկար հնդկական ֆիլմը` «LOC Kargil»-ը («Վերասկողության գիծը. Կարգիլ»):


Ֆրանսուա Տրյուֆոյի՝ մեր ժամանակներին ուղղված ֆիլմը

1955-ին կարճամետրաժ «Այց» ֆիլմով կինոասպարեզ մտած ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոն մեծ կինոժառանգություն է թողել՝ դասական ֆիլմեր, որոնց արդիականությունը խոստովանելու են...