Բեռլինի կինոփառատոնն (փետրվարի 7-17-ը) այս տարի կրկին աշխատելու է բազմաշնորհ ու հետաքրքիր  միջազգային ժյուրի կազմով, որը գլխավորելու է  դերասանուհի Ջուլիտ Բինոշը (Ֆրանսիա)։ Բեռլինի միջազգային 69-րդ փառատոնի կայքը պաշտոնապես ներկայացրել է կինոփառատոնի ժյուրիի կազմը, որտեղ կանանց և տղամարդկանց հարաբերկացությունը հավասար է՝ 50×50-ի։ Ժյուրիի մասնագիտական դիտարկումների արդյունքում Բեռլինալեի բարձրագույն մրցանակները՝  ոսկե և արծաթե արջուկները, շուտով կգտնեն արժանիներին։ Հիմնական մրցութային ծրագրում ընդգրկված են 17 ֆիլմեր։ Հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 16-ին:

Ժյուրիի կազմում են հայտնի դերասան Սանդրա Հյուլերը (Գերմանիա), օսկարակիր ռեժիսոր Սեբաստիան Լելիոն (Չիլի), քննադատ Ջաստին Չենգը (ԱՄՆ) Los Angeles Times հրատարակչությունից, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի կինոյի բաժնի գլխավոր համադրող, արվեստաբան Ջաջենդր Ռոյը (ԱՄՆ), պրոդյուսեր, ռեժիսոր, դերասանուհի Թրուդի Սթայլերը։


Բեռլինալե 2019-ը

Փետրվարի 7-ին՝  դանիացի ռեժիսոր Լոնե Շերֆիգի «Անծանոթների բարությունը» ֆիլմով, մեկնարկեց Բեռլինի 69-րդ միջազգային կինոփառատոնը։ Բեռլինի կինոփառատոնի ժյուրին այս տարի գլխավորում...

|8 Փետրվար 2019,10:18