XX դարի լավագույն ֆրանսիացի դերասանուհիներից մեկի` Աննի Ժիրարդոյի կինոյում մարմնավորած լավագույն կերպարներից մի քանիսը:

1. Աննի Ժիրարդոյի ամեներևելի դերերից մեկը իտալուհի մարմնավաճառ Նադյայի կերպարն է «Ռոկկոն և նրա եղբայրները» (1960 թ.) ֆիլմում: Նադյան մի աղջիկ է, որ թեթևաբարո կյանք է վարում: Նա սիրահարեցնում է իրեն Պարանդի ընտանիքի Ռոկկո և Սիմեոնե եղբայրներին: Նրանք սիրահետում են նրան և փորձում վերադարձնել ճշմարիտ ուղի: Սիրահարվելով Ռոկկոյին` Նադյան ձգտում է նոր կյանք սկսել և անգամ սկսում է մեքենագրուհիների դասընթացի հաճախել: Իր ընկերներից իմանալով այդ մասին` Սիեոնեն հետևում է սիրահարներին. նախ ծեծում է եղբորը, ապա բռնաբարում Նադյային: Ռոկկոն խնդրում է Նադյային վերադառնալ Սիմեոնեի մոտ, բայց Նադյան սիրում է Ռոկկոյին, որը վանում է աղջկան հանուն իր եղբոր: Նրանք խզում են հարաբերությունները: Նադյան վերադառնում է Սիմեոնեի մոտ և նախկին կենսակերպին, բայց արհամարհելով նրան` շուտով հեռանում է: Սիմեոնեն փորձում է վերադարձնել աղջկան, բայց հասկանալով, որ դա անօգուտ է, հուսահատությունից սպանում է նրան: Աննիի զուգընկերները ֆիլմում Ալեն Դելոնը և Ռենատո Սալվատորին էին, վերջինիս հետ էլ նա ամուսնացավ 1962 թ.:

98e692adbc1b543afcdb11aa68acea77

214fae915e9dc7304a47621442d16ba3

2. Կատրին Կոլոմբը Կլոդ Լելուշի «Ապրել ապրելու համար»  (1967) ֆիլմում:  Անվախ Ռոբեր Կոլոմբը, որ նշանավոր ռեպորտյոր է և շրջում է աշխարհում սուր սյուժեների որոնումներով, լինելով թեʹ Վիետնամում, թեʹ Մանհեթենում, հավատարիմ չէ իր կնոջը` Կատրինին: Իսկ ինքը կնոջ համար միակ ու անկրկնելի տղամարդն է նրա կյանքում: Նման նվիրվածությունը վանում է Ռոբերին, որը շարունակ դիմում տարբեր պատրվակների, միայն թե չլինի կնոջ մոտ: Նա իրար հետևից փոխում է սիրուհիներին, բայց չի համարձակվում անկեղծորեն խոսել Կատրինի հետ: Կատրինը զգում է, որ Ռոբերը խաբում է իրեն: Ռոբերի կյանքում հայտնվում է հերթական սիրուհին, և այս անգամ Կոլոմբը որոշում է պատմել այդ մասին կնոջը: Նա խոստովանում է Կատրինին իր դավաճանությունը: Որոշ ժամանակ անց` Վիետնամում գերության մեջ ընկնելուց հետո, Ռոբերը վերադառնում է հայրենիք: Նա կնոջը գտնում է լավ տրամադրության մեջ: Հիմա նա նոր ու հետաքրքիր կյանք է ապրում: Ռոբերը հասկանում է` այն թանկ բաները, որ ունեցել են միասին, մնացել է անցյալում: Աննին խաղում էր սովորական կնոջ կերպար, որը բախվել է ամուսնական հարաբերությունների դժվարություններին: Հոյակապ մարմնավորած կերպարը, 35-ամյա դերասանուհու հասուն գեղեցկությունը կրկին Ժիրարդոյին մղեցին ֆրանսիացի պահանջված աստղերի առաջին շարքերը:

421b0a54b132438ccf3826b2e2dfdd96

c7eaa2de7d0b904a84a55717f95c88b2

3. Աննի այցեքարտերից մեկը դարձավ Գաբրիել Ռյուսյեի դերը «Մեռնել սիրուց» (1970) ֆիլմում:  Այն պատմում էր միջին տարիքի ուսուցչուհու և պատանի աշակերտի ողբերգական կապի մասին: Ֆիլմի հիմքում իրական պատմություն է այն մասին, թե ինչպես ուսուցչուհի Գաբրիել Ռյուսյեն այլասերում է իր 18-ամյա աշակերտին: Նրան քարկոծում են, և չդիմանալով համընդհանուր դատապարտմանը` Ռյուսյեն ինքնասպանություն է գործում:

59ed6dae75af7054eb5c49748dc1386d

4. Մյուրիելը «Պառաված օրիորդ» (1972) ֆիլմում: Մյուրիելը  շատ ամաչկոտ կին է: Մի անգամ նա ժամանում է առողջարան: Շուրջը եռում է կյանքը, իսկ Մյուրիելի սրտում թախիծ է: Ամբողջ կյանքում նա իրեն անհաջողակ է համարում: Ամբողջ կյանքում նրան ասում են, որ անլիարժեքության բարդույթը չի բուժվում: Եվ ահա, արի ու տես, որ ժամանելուն պես նա ծանոթանում է իր երազանքների տղամարդու հետ: Ի՞նչ անել: Ելքը մեկն է` դառնալ ուժեղ կին:

91d7556ac4b33a889f8295e38e3201e5

d376dfbdc7ab0a8b818c5b80a091a0ad

5. Բեռնադետը  «Խառնակչություն» (1978) ֆիլմում: Կատակերգություն Լուի դը Ֆյունեսի հետ: Ճանաչված ու սիրված դրամատիկական դերասանուհին հրաշալի կատարեց կատակերգական դերը: Լուի դը Ֆյունեսի հերոսն աղտոտված շրջակա միջավայրի հսկողության սարքավորումների ֆաբրիկայի տեր է, և հենց այդ ֆաբրիկան է աղտոտում շրջակա միջավայրը: Նրա կինը` Բեռնադետը,  սիրում է ծաղիկներ աճեցնել: Երբ ամուսինը որոշում է ընդլայնել իր ֆաբրիկան սեփական կալվածքների հաշվին, այդ թվում  և ծաղկանոցի, Բեռնադետը սկսում է քարոզչական գործունեություն ամուսնու դեմ: Ֆիլմը լի է նուրբ ֆրանսիական հումորով,  զավեշտալի իրավիճակներով, դը Ֆյունեսի դիմախաղով, և այդ ամենի մեջ Աննին շատ ներդաշնակ է նայվում:

40c65329d7af59632edf9a29ef2b1b0b