Փարիզում սկսված  700 ժամանոց ֆիլմի ցուցադրությունը՝ ֆիզիկոս Լև Լանդաուի մասին, այն արդեն անվանում են «Մշակութային ֆենոմեն»։ Նախագծի արտադրությունը տևել է 13 տարի, նկարահանումները` 3: Այս ընթացքում շուրջ 300 դերասան բնակվել է Խարկովում կառուցված տաղավարում, որտեղ  ամեն ինչ հնարավորինս մոտ է եղել ԽՍՀՄ պայմաններին։ Հատկանշական է, որ սեքսի եւ բռնության բոլոր տեսարանները դերասանները ոչ թե խաղացել են, այլ՝ ապրել  իրականում։

Փարիզում մեկնարկած Իլյա Խրժանովսկու «Դաու»  նախագիծը, որը ի սկզբանե նախատեսված էր լինել խորհրդային ֆիզիկոս Լև Լավանդաուի կյանքի մասին պատմող ֆիլմ, սակայն վերածվեց 700-ժամյա արտ-պերֆորմանսի՝ ԽՍՀՄ իշխանության տոտալիտարիզմի մասին։ «Դաուն»  ներառում է 13 ֆիլմ և սերիալ՝ տարբեր տևողություններով, ինչպես նաև տարբեր կոնֆերանսներ, համերգներ և ցուցահանդեսներ։

Պրոեկտի սցենարի հեղինակը ռուս գրող Վլադիմիր Սորոկինն է, որը հայտնի է «Կապույտ ճարպ»  և «Սառույց»  վեպերով։  Իլյա Խրժանովսկին ռուս ռեժիսոր է, սցենարիստ, պրոդյուսեր, Եվրոպական կինոակադեմայի անդամ։

Նախագծի համար Խարկովում կառուցվեց հատուկ տաղավար, որտեղ վերակառուցեցին խորհրդային մի շարք փողոցներ, ֆիզիկայի եւ տեխնոլոգիայի ինստիտուտը, որտեղ աշխատել է Լանդաուն, ինչպես նաեւ ճաշասենյակը։ Գրեթե երեք տարի, շուրջ 300 դերասան այստեղ ապրել է։ Խրժանովսկին բազմիցս ենթարկվեց քննադատության՝  դերասանների ճնշման եւ նվաստացման համար։ Ըստ «Բի Բի Սի» -ի պրոդյուսեր Ալբինա Կովալյովայի, որը մասնակից է եղել նախագծի նկարահանումներին, այն ոչ թե ֆիլմ է, այլ՝ «մշակութային ֆենոմեն»։

2011 թվականին նկարահանումների ավարտից հետո, «Կոմերսանտ» -ը գրեց , թե ինչպես են քանդել ֆիլմի դեկորացիան։  Ըստ սյուժեի,  մի խումբ նեոնացիստներ ներխուժել են ինստիտուտ, քանդել շենքը սպանել բոլոր աշխատակիցներին, որոնց թվում եղել են շատ հրեաներ։ Նկարահանումներին մասնակցել են Մարտին Մարցինկևիչի (Թեսակ) բանդայի անդամները։

Սոցցանցերում քննարկումներ սկսվեցին ֆիլմի էթիկայի վերաբերյալ։ Ֆրանսիական Le Monde-ն գրեց, որ սեքսի և բռնության բոլոր տեսարանները իրական են եղել։ Օրինակ՝ այն տեսարանը, որտեղ ԿԳԲ-ն տանջում է Նատաշա անունով աղջկան, դերասանուհին ոչ թե իմիտացիա է անում, այլ իսկապես շիշը հեշտոցն է մտցնում (կինոքննադատներից մեկը գրում է, որ այդ դերը խաղացել է կին որն ունեցել է BDSM փորձ)։

Նախագծի ցուցադրումները Փարիզում շարունակվում են 24 ժամ, նախքան դիտելը հանդիսատեսը պետք է հանձնի սմարտֆոնները, լրացնի հարցաթերթիկ եւ զրուցի քահանայի հետ։

Պատրաստեց  Աշխեն Քեշիշյանը


Բեռլինալե 2019-ը

Փետրվարի 7-ին՝  դանիացի ռեժիսոր Լոնե Շերֆիգի «Անծանոթների բարությունը» ֆիլմով, մեկնարկեց Բեռլինի 69-րդ միջազգային կինոփառատոնը։ Բեռլինի կինոփառատոնի ժյուրին այս տարի գլխավորում...

|8 Փետրվար 2019,10:18