Դեկտեմբերի 15-ին՝ Եվրոպական կինոակադեմիայի 3500 անդամից բաղկացած ժյուրին Սևիլիայում հատարարեց տարվա հաղթողներին: Ինչպես նշված է կինոակադեմիայի պաշտոնական EFA կայքում, 2018 թվականի «Լավագույն եվրոպական ֆիլմ» անվանակարգում Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին (European Film Awards, EFA) է արժանանացել լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմ» ֆիլմը, որը պատմում է սառը պատերազմի տարիներին երաժշտի և երգչուհու սիրո պատմության մասին:

«Սառը պատերազմ» ֆիլմի համար Պավլիկովսկին արժանացել է նաև մրցանակների՝ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենարիստ» անվանակարգերում։ «Լավագույն դերասանուհի» է ճանաչվել «Սառը պատերազմ» ֆիլմի գլխավոր հերոսուհու դերակատարը՝  Յոաննա Կուլիգը: Տարվա լավագույն դերասան է ճանաչվել Մարչելո Ֆոնտեն՝ «Դոգմեն» ֆիլմում կատարած իր դերի համար:

Եվրոպական կինոակադեմիայի «երկար ցանկում» ներառվել էին 49 ֆիլմ 35 երկրից: Լավագույն եվրոպական ռեժիսոր անվանակարգում առաջադրված էին Ալի Աբասին, Մատեո Գարոնեն, Սամուել Մաոզը («Ֆոքստրոտ» ֆիլմի համար), Պավել Պավլիկովսկին և Ալիչե Ռորվահերը: Իսկ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված ժապավեներն էին «Աշխարհների սահմանին» (Դանիայի և Շվեդիայի համատեղ արտադրություն, ռեժիսոր Ալի Աբասի), «Սառը պատերազմ» (Լեհաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ռեժիսոր Պավել Պավլիկովսկի), «Դոգմեն» (Իտալիա, Ֆրանսիա, ռեժիսոր Մատեո Գարոնե), «Աղջիկը» (Բելգիա, Նիդեռլանդներ, ռեժիսոր Լուկաս Դոնտ), «Երջանիկ Լազար» (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, ռեժիսոր Ալիչե Ռորվահեր):

 

 

 


Փարիզում հոսպիտալացվել է Կատրին Դընյովը

76-ամյա ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դընյովը նոյեմբերի 6-ին  հոսպիտալացվել Է Փարիզի հիվանդանոցներից մեկում: Այդ մասին հայտնել Է Parisien  –ը: Հաղորդագրության մեջ...

, |6 Նոյեմբեր 2019,14:07