Օսկարակիր ֆրանսիացի դերասանուհի Ջուլիետ Բինոշը  2019 թ. կգլխավորի 69-րդ Բեռլինի կինոփառատոնի միջազգային ժյուրին (փետրվարի 7-17-ը): Այս մասին հայտնել է screendaily.com-ը։

Բինոշը խաղացել է շուրջ 70 ֆիլմում, որոնցից  են  «Շոկոլադը» ( ռեժ.՝ Լասե Հալսթրյոմ, 2000թ․ ), «Նոր կամրջի սիրահարները» (ռեժ.՝ Լեոս Կարաքս , 1991թ․)  և այլք։ Դերասանուհին արժանացել է Բեռլինի փառատոնի «Արծաթե արջ», Bafta մրցանակներին և «Օսկարի»  Էնթոնի Մինգելլայի «Անգլիացի հիվանդը» (1996թ․) ֆիլմում՝ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում (բուժքույր Հաննա)։

«Ես շատ ուրախ եմ, որ Ջուլիետը  2019 թ. Բեռլինի փառատոնի միջազգային ժյուրիի նախագահն է։ Նա միշտ սերտ կապերի մեջ է եղել Բեռլինալեի հետ, և ուրախ եմ, որ այս անգամ նա է անելու այդ պատասխանատու գործը», – ասել է Բեռլինալեի տնօրեն Դիտեր Կոսսլիկը: Ջուլիետ Բինոշը  ուրախությամբ է ընդունել հրավերը, և նշել, որ ինքն անհամբերությամբ է սպասում մրցանակբաշխությանը։

 

 

 


Հետաձգվել են «Ոսկե ծիրանի» մի շարք միջոցառումներ

Ազնավուրի անվան հրապարակի աստղային պուրակում նախատեսված «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի  հոբելյանական հանդիսությունները (հանրահայտ ռեժիսորների...

|26 Նոյեմբեր 2020,13:52