1977 թվականին խորհրդային կինոթատրոններում ցուցադրում էին «Խաղալիք» (Le Jouet) ֆրանսիական կինոկատակերգությունը Պիեռ Ռիշարի մասնակցությամբ: Լրագրող Ֆրանսուա Պերրենի մասին պատմությունը, որին միլիոնատեր Պիեռ Ռամբալ-Կոշեն գնում է իբրև խաղալիք իր կամակոր որդու համար, սիրվեց միլիոնավոր հանդիսականների կողմից: Ֆիլմում գլխավոր դերը կատարում է պատանի Ֆաբրիս Գրեկոն: Կինոնկարի թողարկումից հետո 10-ամյա տղան ակնթարթաբար դարձավ աստղ: Ռեժիսորները գրոհում էին նրան նոր առաջարկներով, տղային ուզում էին տեսնել ուրիշ ֆիլմերում ևս: Բայց նա այլևս այդպես էլ ոչ մի տեղ չխաղաց, գրում է «Էքսպրես-գազետան»:

Փոքրիկ Ֆաբրիսը ծնողների հետ ապրում էր Փարիզի արվարձանում: Նրա շուրջը հայտնվեց փոքրիկ երկրպագուհիների մի ամբողջ բանակ, իսկ տան մոտ ամեն օր հավաքվում էր ֆանատների ու լրագրողների ամբոխը: Ընտանիքի փոստարկղը պայթում էր նամակներից, իսկ առանց ճանաչվելու զբոսնելը նրա համար դարձավ պարզապես անհնարին: Մի անգամ ինչ-որ մի անհավասարակշիռ կինոսիրող նույնիսկ հարձակվեց տղայի վրա հենց փողոցում, փորձելով խլել նրա բաճկոնը:

Տղային դա սաստիկ վախեցրեց: Տեղի իշխանությունները ոստիկաններ տրամադրեցին, որոնք պետք է երաշխավորեին պատանի կինոաստղի անվտանգությունը, բայց ծնողները նախընտրեցին որոշ ժամանակ տղային չթողնել տնից դուրս գա, քանի դեռ նրա անձի շուրջ իրարանցումը չի հանդարտվել: «Խաղալիքից» հետո Ֆաբրիսի ընտանիքին առաջարկում էին նոր դերեր անվանի ռեժիսորների մոտ: Սակայն հայրը այնպիսի անհամաչափ հոնորարներ էր ուզում, որ կինոաշխատողները շուտով դադարեցին նրան դիմել:

Ամենայն հավանականությամբ, տղայի հայրը դրան էլ ձգտում էր.  նրա համար շատ ավելի կարևոր էր տղային պաշտպանել հետագա ցնցումներից, քան փող աշխատել նրա ժողովրդականությունից: Դերասան-երեխայի հետագա ճակատագիրը արդեն կապված չէր կինոյի հետ: Ֆաբրիսը հանգիստ ավարտեց դպրոցը, ընդունվեց քոլեջ և դարձավ ինժեներ-ծրագրավորող: Նա սկսեց ինտերնետ-ընկերությունում աշխատել վեբ-դիզայներ, ամուսնացավ, ծնվեց դուստրը: Տվյալ պահին Գրեկոն ապրում է ոչ հանրային կյանքով և խուսափում է լրագրողների ուշադրությունից:

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը