Այսօր նշվում է աշխարհի բոլոր կինոսիրողների ու կինեմատոգրաֆիստների օրը: 1895 թ. դեկտեմբերի 28-ին Փարիզում` Կապուցինների բուլվարի «Գրանդ կաֆե» սրճարանում, տեղի ունեցավ Լյումեր եղբայրների սինեմատոգրաֆի առաջին սեանսը:  Հենց այդ օրն էլ դարձավ Կինոյի միջազգային օրվա տոնակատարության օրը:

Մինչ այդ` նույն 1895  թ., Օգյուստ և Լուի Լյումերները ստացել էին իրենց ստեղծած գործիքի` «Սինեմատոգրաֆի» պատենտը: Իսկ 1895 թ. մարտի 22-ին եղբայրները կազմակերպել էին Փարիզում առաջին կինոցուցադրությունը` ընկերների նեղ շրջանում  ցույց տալով «Բանվորների ելքը Լյումեր գործարանից» կարճ ժապավենը:

Սակայն կինոյի ծննդյան օրը համարվում է 1895 թ. դեկտեմբերի 28-ը, երբ «Գրանդ կաֆեում» արդեն լայն հանրությանը ներկայացվեց առաջին կարճամետրաժ ֆիլմը` «Գնացքի ժամանումը Լա Սյոտա կայարան»: Դա իսկական խուճապ առաջացրեց հանդիսատեսների մեջ. նրանք ճչում ու փախչում էին դահլիճից` կարծելով` էկրանից մոտեցող գնացքը կճզմի իրենց:

Առաջին կինոցուցադրությունը Հայաստանում` Երևանում, կայացել է 1899 թ.: Եվ այստեղ էլ շարժվող նկարները նույնպիսի խուճապ են առաջացրել, ինչ աշխարհի տարբեր վայրերում: Իսկ հայկական կինոյի  օրը համարվում է ապրիլի 16-ը, քանի որ 1923 թ. Խորհրդային Հայաստանի կառավարությունը դեկրետ ընդունեց «Կինոյի մասին» և ստեղծեց առաջին պետական կինոկազմակերպությունը:

Այս օրերին տարբեր ճանաչողական միջոցառումներ են կազմակերպվում կինոաշխարհում, մասնավորապես`  հատուկ ծրագրեր կինոթատրոններում, ցուցահանդեսներ կինոյի թանգարաններում և զբոսանքներ խոշոր կինոստուդիաներում: Մենք, ցավոք, թանգարան չունենք և կորցրել ենք երբեմնի կինոթատրոններն ու «Հայֆիլմը», մեր կինոյի իրեղեն պատմությունը մնացել է փակ դռների հետևում: Սակայն  չենք կորցրել հույսը, որ առաջինը ստեղծելու ենք,  կինոթատրոններն ու կինոստուդիան` վերականգնելու:  Ուրեմն հուսանք, որ Կինոյի միջազգայի օրը  հետագա տարիներին  մեզ մոտ էլ կնշանավորվի հետաքրքիր միջոցառումներով, ինչպես ամբողջ աշխարհում:


Ռոտերդամի փառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրված է Սերգեյ Փարաջանովին

2019 թվականի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի  առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրվելու է հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։ Փարաջանովյան ծրագիրը նախաձեռնել...

|15 Հունվար 2019,09:04