ԱՄՆ կինոքննադատների ազգային ասոցիացիան տարվա լավագույն ֆիլմ է ճանաչել ամերիկացի  ռեժիսոր Փիթեր Ֆարրելլի «Կանաչ գիրքը» (Green book, 2018), Բրեդլի Կուպերը ստացել է լավագույն ռեժիսորի կոչումը «Աստղը ծնվել է» (A Star is Born, 2018) ֆիլմի համար։

deadline.com հաղորդմամբ, լավագույն դերասանի կոչմանն է արժանացել Վիգգո Մորտենսենը «Կանաչ գիրք» ֆիլմում մարմնավորած դերի համար, իսկ լավագույն դերասանուհի՝ Լեդի Գագան, որը խաղացել է «Աստղը ծնվել է» ֆիլմում։ Պարգևատրման արարողությունը կայանալու է 2019 թվականի հունվարի 8-ին NBR Awards-ի գալա համերգին։

Deadline Hollywood-ը գրում է, որ ԱՄՆ կինոքննադատների ազգային ասոցիացիան հաճախ մրցանակներ է տալիս «իր հայեցողությամբ», որոնք հաճախ չեն համընկնում  «Օսկար» ստացողների հետ։

 


Բեռլինալե 2019-ը

Փետրվարի 7-ին՝  դանիացի ռեժիսոր Լոնե Շերֆիգի «Անծանոթների բարությունը» ֆիլմով, մեկնարկեց Բեռլինի 69-րդ միջազգային կինոփառատոնը։ Բեռլինի կինոփառատոնի ժյուրին այս տարի գլխավորում...

|8 Փետրվար 2019,10:18