Ամերիկյան հայտնի Forbes ամսագիրը կազմել է ներդրումների առումով՝  իրենց  արդարացրած և չարդարացրած  հոլիվուդյան դերասանների վարկանշային աղյուսակը, որոնք կինոստուդիաներին բերել են ամենամեծ և ամենացածր արդյունքները:

Առաջին տեղում «Վրիժառուներ. Անվերջության պատերազմ» (Avengers: Infinity War) ֆիլմի աստղ Ջերեմի Ռեներն է: Դերասանը, համաձայն  պայամանգրի, իրեն վճարված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց 82,7 դոլար եկամուտ է բերել կինոստուդիաներին: Երկրորդ տեղում  Մարկ Ռուֆֆալոն է, որը յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց  բերել է 80,20 դոլար եկամուտ: Երրորդ հորիզոնականում է  Էմի Ադամսը (69,90 դոլար):

Ըստ նույն աղբյուրի, շատ հայտնի մրցանակակիր դերասաններ նույնպես մտել են վարկանշային աղյուսակ, որոնք իրենց ստացած յուրաքանչյուր դոլարի դիմաց չափազանց ցածր եկամուտ են բերել ստուդիաներին։ Առաջին հորիզոնականում է հայտնվել  Մեթյու ՄքՔոնախին, որը  յուրաքանչյուր մեկ դոլարի դիմաց բերել է ընդամենը 1,10 դոլար: Համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել   Քրիստիան Բեյլը (1,50 դոլար) և Մեթ Դեյմոնը  (3,70 դոլար)։

 


Ռոտերդամի փառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրված է Սերգեյ Փարաջանովին

2019 թվականի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի  առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրվելու է հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։ Փարաջանովյան ծրագիրը նախաձեռնել...

|15 Հունվար 2019,09:04