IMDb  տվյալների բազան օգնել է մաթեմատիկոսներին «հաշվարկել» ամենաազդեցիկ երեք կինոնկարները, որոնք ամենաշատն են ազդել արվեստի զարգացման վրա։ Այդ ֆիլմերն են՝ «Հրաշագործը Օզ երկրից», «Աստղային պատերազմներ», «Փսիխո»։ Ցուցակում են նաև՝ «Քինգ-Քոնգ», «Տիեզերական Օդիսեա», «Ֆրանկենշտեյն»։Այս մասին նշված է Applied Network Science ամսագրում։

«Մենք չենք օգտվել տոմսարկղային եկամուտներից կինոյի որակը գնահատելու համար,  դրա վրա ազդում է անթիվ  գործոններ։ Նույնը վերաբերում է նաև քննադատների չափազանց սուբյեկտիվ ակնարկներին։ Մենք ստեղծել ենք ալգորիթն, որը թույլ է տալիս գնահատել ֆիլմերի ազդեցությունը, թե ինչքան հաճախ են դրանց հղում անում այլ ֆիլմերում»,- ասել է Թուրինի համալսարանից Լիվիո Բոլոն։

Այս դեպքերում հաջողության հիմնական միջոցը  հետագա ֆիլմերում այդ կինոժապավեններին ուղղակի կամ անուղղակի հղումներն են: IMDb ինտերնետ-բազայում կա 47 հազար ֆիլմի, 20 հազար ռեժիսորի և 400 հազար դերասանի մասին մանրամասն տեղեկատվություն։


Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմը»՝ տարվա լավագույն եվրոպական ֆիլմ

Դեկտեմբերի 15-ին՝ Եվրոպական կինոակադեմիայի 3500 անդամից բաղկացած ժյուրին Սևիլիայում հատարարեց տարվա հաղթողներին: Ինչպես նշված է կինոակադեմիայի պաշտոնական EFA կայքում, 2018 թվականի...

|15 Դեկտեմբեր 2018,14:22