Հոլիվուդի Փառքի ծառուղում տեղի է ունեցել հայտնի դերասան 74-ամյա Մայքլ Դուգլասի անվանական աստղի բացման հանդիսավոր արարողությունը։ Ինչպես տեղեկացնում է  Daily Mail-ը,  աստղի բացման հանդիսավոր արարողությանը  ներկա է եղել  Մայքլ Դուգլասի 101-ամյա հայրը՝ լեգենդար դերասան Քըրք Դուգլասը, ինչպես նաև դերասանի կինը՝ Քեթրին Զետա Ջոնսը, առաջին ամուսնությունից ծնված որդին, ընկերները:

Դուգլասը երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի համար որպես պրոդյուսեր և «Ուոլլ Սթրիթ» ֆիլմի համար որպես լավագույն դերասան: Նա խաղացել է 45-ից ավելի ֆիլմերում, 18 ֆիլմի պրոդյուսեր է։ Դուգլասի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերն են՝ «Սիրավեպ քարի հետ», «Նեղոսի մարգարիտը», «Ճակատագրական գայթակղություն», «Ուոլլ Սթրիթ», «Հիմնական բնազդ», «Ամերիկյան նախագահը», «Իդեալական սպանություն»:

Մայքլ Դուգլասի աստղը «Փառքի ճեմուղում» 2648-րդն է, գտնվում է հոր աստղից ոչ հեռու։  «Փառքի ճեմուղին» Լոս Անջելեսի տեսարժան վայրերից է, որտեղ տարեկան 10 միլիոն մարդ է այցելում։