Յոթանասունյոթ տարեկանում կյանքից հեռացել է համաշխարհային կինոարվեստի ամենանշանավոր դեմքերից մեկը՝ իտալացի ռեժիսոր, դրամատուրգ և պոետ  Բեռնարդո Բերտոլուչին: Համաշխարհային կինոյի հսկան 20 տարեկանում ասիստենտ է եղել Պիեր Պազոլինիի մոտ, իսկ 21-ում արդեն նկարել է իր առաջին ֆիլմն ու հրատարկել բանստեղծությունների ժողովածուն։ Բերտոլուչիի «Վեջին տանգոն Փարիզում» ֆիլմն  արգելվեց իտալական վարձույթում, այրեցին ժապավենի գրեթե բոլոր օրինակները։ Բայց, նա երբեք չհանձնվեց․․․

Հայտնի է, որ Բերտոլուչին արժանացել է «Օսկարի»՝  «Վերջին կայսրը» (1987թ., արժանացել է  9 «Օսկարի») կենսագրական ֆիլմի համար, «Ոսկե գլոբուսի», «Սեզարի» և Կաննի կինոփառատոնի հատուկ մրցանակին՝  կինոարվեստում  ունեցած ավանդի համար: Բերտոլուչին  հեղինակ է մի շարք ֆիլմերի` «Կոնֆորմիստ» (1970 թ.), «Վերջին տանգոն Փարիզում» (1972 թ.), «Քսաներորդ դար» (1976 թ.), «Անհետացող գեղեցկություն» (1996 թ.), «Երազողները» (2003 թ.) և այլն:

Կաննի, Վենետիկի ու այլ հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիրը 1960-ական թվականներին համարվում էր Ժան Լյուկ Գոդարի և Պիեր Պաոլո Պազոլինիի հետևորդը, հետաքրքրություն է դրսևորել կոմունիզմի և ֆրեյդիզմի նկատմամբ:


Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմը»՝ տարվա լավագույն եվրոպական ֆիլմ

Դեկտեմբերի 15-ին՝ Եվրոպական կինոակադեմիայի 3500 անդամից բաղկացած ժյուրին Սևիլիայում հատարարեց տարվա հաղթողներին: Ինչպես նշված է կինոակադեմիայի պաշտոնական EFA կայքում, 2018 թվականի...

|15 Դեկտեմբեր 2018,14:22