Հայտնի են 2018 թվականի լավագույն ֆիլմ անվանակարգում Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին (European Film Awards) հավակնող  հինգ ֆիլմերը։

Ինչպես նշված է կինոակադեմիայի մամուլի հաղորդագրության մեջ, Լավագույն ֆիլմ անվանակարգում առաջադրված ժապավեներն են «Աշխարհների սահմանին» (Դանիայի և Շվեդիայի համատեղ արտադրություն, ռեժիսոր Ալի Աբասի), «Սառը պատերազմ» (Լեհաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ռեժիսոր Պավել Պավլիկովսկի), «Դոգմեն» (Իտալիա, Ֆրանսիա, ռեժիսոր Մատեո Գարոնե), «Աղջիկը» (Բելգիա, Նիդեռլանդներ, ռեժիսոր Լուկաս Դոնտ), «Երջանիկ Լազար» (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, ռեժիսոր Ալիչե Ռորվահեր):

Եվրոպական կինոակադեմիայի «երկար ցանկում» ներառվել են 49 ֆիլմ 35 երկրից: Լավագույն եվրոպական ռեժիսոր անվանակարգում առաջադրվել են Ալի Աբասին, Մատեո Գարոնեն, Սամուել Մաոզը («Ֆոքստրոտ» ֆիլմի համար), Պավել Պավլիկովսկին և Ալիչե Ռորվահերը: Հայտարարվել են նաև լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն եվրոպացի դերասանուհի, լավագույն եվրոպացի դերասան, լավագույն եվրոպացի սցենարիստ անվանակարգերում հավակնորդների անունները։

Դեկտեմբերի 15-ին՝ Եվրոպական կինոակադեմիայի 3500 անդամից բաղկացած ժյուրին Սևիլիայում կընտրի հաղթողներին:


Փարիզում հոսպիտալացվել է Կատրին Դընյովը

76-ամյա ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դընյովը նոյեմբերի 6-ին  հոսպիտալացվել Է Փարիզի հիվանդանոցներից մեկում: Այդ մասին հայտնել Է Parisien  –ը: Հաղորդագրության մեջ...

, |6 Նոյեմբեր 2019,14:07