Հոլիվուդյան գերաստղ Ալ Պաչինոն կնկարահանվի Վիլյամ Շեքսպիրի «Լիր արքա» դրամայի նոր էկրանավորման մեջ՝ մարմնավորելով հանճարեղ դրամատուրգի ամենահայտնի կերպարներից մեկին, հայտնում է The Observer-ը:

Նկարահանման աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարի Մեծ Բրիտանիայում: Ֆիլմի ռեժիսորն է «Օսկարի» առաջադրված Մայքլ Ռեդֆորդը: 78-ամյա դերասանն ու Ռեդֆորդը նախկինում համագործակցել են  Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսի էկրանավորման ժամանակ: 2004թ. նկարահանված ֆիլմում Ալը  մարմնավորել էր վաշխառու Շեյլոքին:

Ալ Պաչինոն խոստովանել է, որ հիացած է Շեքսպիրի գործերով ու կցանկանար, որ դրանք ավելի շատ էկրանավորվեին:


    Հայտարարվել են Մոսկվայի փառատոնի ծրագրերն ու ժյուրիի կազմը

    Մոսկվայի 44-րդ միջազգային կինոփառատոնի պատասխանատուները հայտարարել են կինոստուգատեսի ծրագրերի և ժյուրիի կազմի մասին։ Մոկովյան փառատոնը կմեկնարկի Անտոն Մեգերդիչևի «Պարմայի սիրտը»...

    |10 Օգոստոս 2022,19:55