Ուղիղ 25 տարի առաջ վախճանվեց համաշխարհային կինոմատոգրաֆի պատմության մեծագույն ռեժիսորներից մեկը՝ Ֆեդերիկո Ֆելինին։ Նրա ժառանգությունը գերագնահատել հնարավոր չէ, գրեթե ամեն ֆիլմ ճանաչվում էր որպես գլուխգործոց եւ ներառվում համաշխարհային կինոյի ոսկե ֆոնդ։ Ֆելինին համարվում է իտալական նեոռեալիզմի հիմնադիրներից մեկը. 1945-ին նա գրում է Ռոբերտո Ռոսսելլինիի «Հռոմ՝ բաց քաղաք» ֆիլմի սցենարը։
Ֆելինին որպես ռեժիսոր առաջին անգամ հանդես է եկել  1951-ին «Վարիետեի լույսերը» ֆիլմով, դրանում նկարահանելով իր կնոջը՝ Ջուլիետտա Մազինիին։ Մեծագույն վարպետի չորս ստեղծագործություններ արժանացել են «Օսկարի»՝ որպես լավագույն օտարերկրյա ֆիլմ՝ «Ճանապարհը», «Կաբիրայի գիշերները», «Ութ ու կես» եւ «Ամարկորդ»։ Ֆելինին ոսկյա հինգերորդ արձանիկը ստացել է մահվանից կես տարի առաջ՝ համաշխարհային կինոյում ունեցած  ներդրման համար ։ Նրա «Քաղցր կյանք» ֆիլմն արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի», իսկ «Ջուլիետտան և հոգիները» ստացել է «Ոսկե գլոբուս»։
Մեծ վարպետի հուղարկավորության ժամանակ Հռոմում շարժը կանգնել էր. մահվան թափորը հազարավոր երկրպագուներ ուղեկցում էին ծափահարություններով՝ Հռոմից մինչեւ նրա հարազատ Ռիմինի։