Ամերիկյան Time ամսագիրը կազմել է 2018-ին թողարկված լավագույն 10 սերիալը։ Ցուցակը գլխավորում է «Սպանելով Եվային» թրիլլերը: Ըստ Time -ի, երկրորդ տեղում է «Սուր առարկաներ» հոգեբանական թրիլլերը։ Լավագույն եռյակն ամփոփում է Դոնալդ Գլովերի «Ատլանտա» հեռուստասերիալը։  Կինոքննադատներն այն անվանել են « ամենաանկանխատեսելի հեռուստատեսային շոու»։

Ցուցակում են նաև «Պատրիկ Մելրոուզ» դրամատիկ մինի-սերիալը, «Ավելի լավ աշխարհում» ֆիլմը, «Տուն տեռասայով. բացելով նոր դռներ» ճապոնական ռեալթի-շոուն, «Ճանկեր»,  «Իմ հանճարեղ ընկերուհին», «Վերադարձ տուն» սերիալները։

Վարկանշային ցուցակն ամփոփում է «Դիրք» սերիալը. այն տրանսսեքսուալ արտիստների խմբի մասին է, ովքեր ապրում են Նյու Յորքում՝ սովորական կյանքով 1987 թվականից,  բայց ձգտում են ձեռք բերել ճանաչում և հասնել հաջողության։

Բեռլինալե 2019-ը

Փետրվարի 7-ին՝  դանիացի ռեժիսոր Լոնե Շերֆիգի «Անծանոթների բարությունը» ֆիլմով, մեկնարկեց Բեռլինի 69-րդ միջազգային կինոփառատոնը։ Բեռլինի կինոփառատոնի ժյուրին այս տարի գլխավորում...

|8 Փետրվար 2019,10:18