Հոլիվուդի ամենաբարձր վճարվող դերասանուհու լավագույն դերերը
Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է «2018 թվականի ամենաբարձր վճարվող տասը դերասանուհիների ցուցակը»: Զարմանալի է, որ անցած տարվա առաջատարը՝ ըստ 2017 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության վարկածի լավագույն դերասանուհի Էմմա Սթոունը չի ընդգրկված այս ցուցակում:
Ցուցակի առաջին տեղում Սկարլետ Յոհանսսոնն է, որ վաստակում է այնքան, որքան մնացած մարդիկ չեն վաստակում նույնիսկ ողջ կյանքի ընթացքում: Դերասանուհու տարեկան եկամուտը կազմում է 40,5 միլիոն դոլար: Երկրորդ տեղում հայտնվել է Անջելինա Ջոլին՝ շնորհիվ այն կանխավճարի, որ նա ստացել է «Մալեֆիսենտա-2» ֆիլմում նկարահանվելու համար: Ջոլիի եկամուտը կազմել է 28 միլիոն դոլար: Եռյակը եզրափակում է Անջելինայի վաղեմի մրցակից Ջենիֆֆեր Էնիստոնը, որ կարողացել է գրագետ ձևով փողի վերածել իր ժողովրդականությունը և հիմնականում վաստակել է Էմիրաթների ավիաուղիների, կոսմետիկայի և այլ գովազդի միջոցով:
Ահա, թե որ դերերն են օգնել Սկարլետ Յոհանսսոնին հայտնվելու առաջին տասնյակում և դառնալու Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին:
«Վրիժառուներ» (Avengers), 2012-2018
Դերակատարությունը 2018 թվականի ամենասպասված` «Վրիժառուներ. Անսահմանության պատերազմը» ֆիլմում Սկարլետի համար եղավ ամենաշահաբերը: Խաղալով Սև այրի Նատաշա Ռոմանոֆֆի դերը, Յոհանսսոնը, ըստ պաշտոնական տվյալների միայն, ստացավ 20 միլիոն դոլար: Դա չորս անգամ շատ է, քան Խալկի դերակատար Մարկ Ռուֆֆալոն է ստացել, և գրեթե եռակի քիչ, քան Վին Դիզելը՝ հումանոիդ Գրուտին հնչյունավորելու համար:
Սև այրի Նատաշա Ռոմանոֆֆը ծնվել է Ռուսաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Նրան դաստիարակել է զինվոր Իվան Պետրովիչը, որն աղջկան վերաբերվում էր հարազատի պես: Նատաշան եղել է ժրաջան աշակերտ և նույնիսկ դարձել բալետի պարուհի, սակայն փորձարկող օդաչու ամուսնու անսպասելի մահը հարկադրում է նրան վերանայել իր գործունեության բնույթը:
Այդպես աղջիկը դառնում է միլիցիայի աշխատակից: Ռոմանովայի արտակարգ ընդունակությունները նկատում են ՊԱԿ-ում: Սև այրի իր նոր անունն է: Շնորհիվ «Սուպերզինվոր» շիճուկի` Նատաշան դառնում է գործնականորեն անխոցելի, ինչը թույլ է տալիս նրան հայտնվել վտանգավոր սուպերառաքելության կենտրոնում:
«Վիկի, Քրիստինա, Բարսելոնա» (Vicky, Cristina, Barcelona), 2008
Սկարլետին մեծ ճանաչում բերեց թեթևամիտ Քրիստինայի դերը Վուդի Ալլենի «Վիկի, Քրիստինա, Բարսելոնա» ֆիլմում: Նկատենք, որ սա ռեժիսորի և դերասանուհու առաջին համատեղ աշխատանքը չէր, իսկ Ալլենի մուսայի համբավ ունենալը Հոլիվուդում համարվում է անհավատալի պատիվ և հաջողություն:
Ֆիլմի սյուժեն երկու ընկերուհիների մասին է, որոնք արձակուրդ են մեկնում Կատալոնիայի և աշխարհի ճարտարապետական մայրաքաղաք Բարսելոնա: Վիկին (Ռեբեկա Հոլլ) լուրջ կրթություն ստացած մտավորական է, որն ուր որ է ամուսնանալու է, Քրիստինան՝ անհոգ, իր երազանքներում մոլորված մի աղջիկ, որ փորձում է վաստակել լուսանկարչությամբ: Առաջին հայացքից նրանք թեև այդպես տարբեր են, բայց երկուսի մեջ էլ արթնանում է արկածների հանդեպ սերը, ավելի ճիշտ՝ իսպանացու (Խավիեր Բարդեմ), որն այնքան նման չէ պրագմատիկ ամերիկացիներին:
Օրիգինալ սցենարի համար Վուդի Ալլենի «Վիկի, Քրիստինա, Բարսելոնա» ֆիլմը ներկայացվել է ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի մրցանակի: Կինոնկարի վարկանիշը Rotten Tomatoes-ում 81 % է, Կինոորոնում-ում 7.2/10.։
«Եղիր իմ կաշվի մեջ» (Under the Skin), 2013
Ռոմանտիկ հերոսուհիների մի շարք դերերից հետո, այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Սենսացիա», «Մատչ-փոյնտ», «Թարգմանության դժվարություններ» և վերոհիշյալ «Վիկի, Քրիստինա, Բարսելոնա», ռեժիսորները դադարեցին Յոհանսսոնին լուրջ դերասանուհի ընկալել: Սակայն Սկարլետը կարողացավ ապացուցել դրամատիկական դերեր ևս կատարելու իր ունակությունը, խաղալով «Եղիր իմ կաշվի մեջ» կինոնկարում:
Ֆանտաստիկ թրիլլերի սյուժեն տպավորիչ աղջկա կերպարանքով այլմոլորակայինի մասին է, որը երկրային տղամարդկանց որսի է դուրս գալիս իր դաժան նպատակների համար: Լորան` Յոհանսսոնի կատարմամբ պարզապես գերազանց է: Այս դերակատարությունը մինչ օրս համարվում է լավագույններից մեկը Սկարլետի կարիերայում: Դիտելով ֆիլմը, առաջին հերթին գեղագիտական հաճույք ես ստանում, չնայած ոչ միանշանակ սյուժեին:
«Գարդիանը» «Եղիր իմ կաշվի մեջ» ֆիլմը համարել է լավագույնը 70-րդ վենետիկյան կինոփառատոնում: Նրա վարկանիշը Rotten Tomatoes-ում 85 % է, իսկ Կինոորոնում-ում՝ 5.7/10.։
«Ֆորբսի» 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների լրիվ ցուցակը.
Scarlett Johansson $40.5 million, Angelina Jolie $28 million, Jennifer Aniston $ 19.5 million, Jennifer Lawrence $ 18.5 million, Reese Witherspoon $16.5 million, Mila Kunis $16 million, Julia Roberts $13 million, Cate Blanchett $12.5 million, Melissa McCarthy $12 million, Gal Gadot $10 million։
Պատրաստեց Ռ․Բագրատունյանը