Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը տեղի կունենա «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային 10-րդ փառատոնը, որն այս տարիր նշում է հայկական անիմացիայի 80-ամյակը։

«Երկու հոբելյանները միացնելով՝ ունենում ենք տոնական միջոցառումների առիթ։ Ունենալու ենք հիանալի հյուրեր, երևի շատերը, հատկապես մասնագետները, երազում էին նրանց տեսնել Երևանում, մեկ հարթակում՝ իրար հետ շփվելու, աշխատելու համար»,- ֆեյսբուքյան տեսաուղերձում ասում է «Ռեանիմանիա» փառատոնի հիմնադիր տնօրեն, անիմացիոն ռեժիսոր, կինոռեժիսոր, նկարիչ և ծաղրանկարիչ Վրեժ Քասունին:

Փառատոնն այս տարի ստացել է ավելի քան 2000 հայտ աշխարհի մոտ 100 երկրներից։ Շուրջ 400 ֆիլմ, այդ թվում՝ 8 լիամետրաժ, ներառվել են 5 մրցութային ծրագրում՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» և «Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ»։

Փառատոնի նպատակն է երկրում անիմացիոն արվեստի զարգացմանն աջակցելը, ինչպես նաև անիմատորների նոր սերնդի դաստիարակումն ու ֆորումի կազմակերպումը, որտեղ կցուցադրվեն հայ անիմատորների աշխատանքներն ու ողջ աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմերը:


Բեռլինալեն նորովի

Բեռլինի 70-րդ կինոփառատոնը հոբելյանը դիմավորում է նոր ղեկավարությամբ ու որոշ փոփոխություններով: Փառատոնը 18 տարի ղեկավարած Դիտեր Կոսլիկի փոխարեն փառատոնն այժմ...

|20 Փետրվար 2020,11:42