Օսկարակիր ռեժիսոր Գիլերմո դել Տորոն Netflix-ի համար նկարահանելու է երաժշտական ​​մուլտֆիլմ՝ Կառլո Կոլոդիի «Pinocchio» գրքի հիման վրա: Հայտնի է, որ նկարահանումները տեղի կունենան «ստոպ-կադր» մեթոդով, իսկ  օսկարակիր ռեժիսորը  հանդես կգա միաժամանակ  սցենարիստ, ռեժիսոր եւ պրոդյուսեր:

Դել Տորոն ամբողջ կյանքում ցանկացել է  նկարել փայտե տղայի պատմությունը, սակայն զբաղված է եղել այլ պրոյեկտներով։ Ռեժիսորն ասել է, որ արվեստի որևէ տեսակ իր կյանքի և ստեղծագործական գործունեության վրա չի ազդում այնպես, ինչպես անիմացիան, որևէ պերսոնաժի հետ այնպիսի «անձնական կապ» չի եղել, ինչպես Պինոկիոյի։

Դեռևս 2012-ին Entertainment Weekly- ին տված հարցազրույցում ռեժիսորը պատմել է իր նկարահանելիք Pinocchio- ի մասին, որի գործողությունները  տեղի են  ունենում  Իտալիայում՝  նացիզմի շրջանում։ Ռեժիսորը Պինոկիոյին համեմատել է հրեշավոր Ֆրանկենշտեյնի հետ։

«Pinocchio» -ն կլինի ռեժիսորի առաջին լիամետրաժ մուլտֆիլմը:  Ֆիլմի աշխատանքերին կմիանա  կոմիքսների նկարիչ Գայ Դևիսը։