Ժան Պոլ Բելմոնդոն մտադիր է վերադառնալ կինո: Դերասանը իր այս որոշման մասին հայտարարել է Lumière de Lyon 10-րդ միջազգային կինոփառատոնում: 85-ամյա Բելմոնդոն համաձայնվել է խաղալ  80-ամյա Կլոդ Լելուշի նոր ժապավենում: Լելուշը  ցանկանում է նկարել  «Ճակատագրի սիրելին» կինոնկարի  (1988 թ.) շարունակությունը: