Գիլերմո դել Տորո․ Գենդերային անհավասարությունը իրական խնդիր է
Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի նախագահը դատապարտել է գենդերային անհավասարությունը կինոյում և պահանջել հրատապ բարեփոխումներ: Օսկարակիր ռեժիսորը կոչ է անում ավելի մեծ թվով կանանց ներգրավել կինոյում՝ մինչև 2020 թ.՝ հասցնելով այն 50/50 հարաբերակցության։
Ինչպես հաղորդում է theguardian-ը ,Վենետիկի 75-րդ կինոփառատոնի բացման օրը, Գիլերմո դել Տորոն խոսելով այս մասին նշել է, որ գենդերային հավասարությանը կինոյում պետք է հասնել այս տասնամյակի ավարտին՝ հավելելով, որ մրցույթում այս տարի ընդգրկված 21 ֆիլմից միայն մեկի ռեժիսորն է կին: Դել Տորոն անդրադառնալով հավասարության աղյուսակին ասել է․ «Կարծում եմ, որ նպատակը պարզ է՝ մինչեւ 2020 թվականը հասնել 50/50-ի՝ լսելի դարձնելով շատ ձայներ։ Մեր նապատակն ամենևին էլ քվոտա ստեղծելու խնդիրը չէ։ Մեր նպատակն է խնդիրը բարձրաձայնել և դարձնել լսելի »։
Լոկառնոյի և Կաննի կինոփառատոների կողմից ստորագրվել է դրույթ՝ հավասարության մասին, որը խոստանում է ավելի թափանցիկ լինել , հնարավորինս արագ հասնել գործադիր ղեկավարության հավասարությանը: Վենետիկը հրաժարվել էր փաստաթուղթը ստորագրելուց, բայց ակնկալվում է , որ այս ամիս համաձայնության կգա:
Դել Տորոն ասել է, որ ինքն անձնապես պայքարում է գենդերային անհավասարության դեմ․ «Ես արտադրում եմ հինգ ֆիլմ, որոնցից երեքի տնօրենները կանայք են։ Նրանցից երկուսը սկսնակ են այդ գործում։ Դա ժեստ չէ: Դա անհրաժեշտություն է»։