Վենետիկի 75-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները (տեսանյութ)
Վենետիկի 75-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները։
Վենետիկյան փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը» շնորհվեց մեկսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Հռոմ» (Roma) ֆիլմին ։
Գրան-պրին ստացել է հույն ռեժիսոր Յորգոս Լինտիմոսը՝ «Ֆավորիտը» ֆիլմի համար: Լավագույն դերասան է ճանաչվել Ուիլեմ Դեֆոն («Վան Գոգ. Հավերժության շեմին»), իսկ լավագույն դերասանուհի ՝ Օլիվիա Քոուլմանը («Ֆավորիտը»): Լավագույն ռեժիսուրայի համար պարգևատրվել է ֆրանսիացի Ժակ Օդիարը` «Սիսթերս եղբայրները» ֆիլմի համար: Լավագույն սցենար մրցանակին են արժանացել Քոհեն եղբայրները՝ «Բասթեր Սքրագսի բալլադը» ֆիլմի համար: