Կյանքի կանոններ Բերնարդո Բերտոլուչիից
Իտալացի նշանավոր կինոռեժիսոր, դրամատուրգ, սցենարիստ, պոետ։
Սեր գոյություն չունի, գոյություն ունի միայն սիրո ապացույց։
- Եթե լուրջ՝ երիտասարդ ժամանակ շատ վստահ ասում են՝ «Ես Աստծուն չեմ հավատում», հիմա ես մի փոքր կասկածանքով եմ նույն բանը պնդում։
- Նկարահանել՝ նշանակում է ապրել, իսկ ապրել՝ նշանակում է նկարահանել։ Շատ պարզ է․ պետք է կարողանալ վայրկյանի ընթացքում նայել առարկային եւ կարողանալ տեսնել 24 անգամ։ Ահա եւ գաղտնիքը։
- Ես սովորեցի հասկանալ «Կարեկցանք» բառի իմաստը, քանի որ բուդդիստները հասկանում են այն ամբողջ խորությամբ։ Բառը միայն բարություն չի նշանակում, այլ՝ հասկանալ մարդկանց տառապանքի պատճառները։
- Այն պահից, երբ ձեռքս վերցրի կինոխցիկը, անմիջապես, ինքս էլ չգիտեմ, թե ինչու, ինձ զգացի պրոֆեսիոնալ ռեժիսոր, ասես իրականությունը համընկել էր իմ մանկության ամենակարող լինելու երազանքի հետ։
1968 թվականի հեղափոխության ժամանակ ես 27 տարեկան էի։ Դա կախարդական ժամանակ էր, միեւնույն կաթսայի մեջ եփվում էր քաղաքականությունը, կինոն, ջազը, ռոք-ըն-ռոլը, սեքսը, փիլիսոփայությունը, թմրանյութերը․․․ Ես ագահաբար ներծծում էի իմ մեջ այդ ամենը, դոզայի չափից ավել լինելը շարունակական եւ սովորական էր դարձել։
Ես ինձ երջանիկ կզգայի, եթե երիտասարդները, ոքվեր նայում են «Երազողները» ֆիլմը, պարզեն, որ եղել են ժամանակներ, ի դեպ ոչ այնքան հեռավոր, երբ նույնպիսի երիտասարդներ ինչպիսին իրենք են, պառկել են քնելու՝ գիտակցելով, որ արթնանալու են ոչ թե հաջորդ օրը, այլ՝ ապագայում, մեկ ուրիշ երկրում։ Մի խոսքով, եթե այն ժամանակ «բունտ» անելը արդար էր, հիմա՝ ավելի արդար է։
Ես ուզում էի երիտասարդներին վերադարձնել հիշողությունը, որը նրանցից գողացել էին ծնողները։ Երբ «Երազողները» ֆիլմի համար երիտասարդ դերասաններ էի ընտրում, պարզեցի հանկարծ, որ նրանցից ոչ ոք ոչինչ չգիտի 1968 թվականի հեղափոխության մասին, նրանց ծնողները, ովքեր այդ թվին մոտ 20 տարեկան են եղել ոչինչ չեն պատմել իրենց երեխաներին։ Կարծում եմ նրանք ամաչում են, որ պարտվել են, սակայն դա սխալմունք է, ժամանակակից սերունդը այսքան բաց ու ազատ է, քանի որ նրանց ծնողները 1968 թվականին կանգնեցին բարիկադների վրա։ Այդ թվականը ամեն ինչ փոխեց։ Քաղաքականությունը, սեքսը, կինոն, երաժշտությունը։ Հենց այդ տարի ծաղկեց ֆեմինիզմը։ Կանանց ազատագրումը դարձավ 20 դարի ամենամեծ հեղափոխությունը։
Իմ սիրած ռեժիսորները Պազոլինին եւ Գոդարն են, ես պաշտում եմ նրանց երկուսին էլ։ Երկու մեծագույն խելք եւ երկու մեծագույն պոետ։ Հենց այդ պատճառով էլ ես նրանց ընդդիմանալով եմ ֆիլմեր նկարահանում, քանի որ համոզված եմ, որ անհրաժեշտ է կռվել նրանց հետ ում սիրում ես, եթե ցանկանում ես քայլել առաջ։
Նա ով չգիտի, թե ինչ է 60-ականների կինոն, չգիտի, թե ինչ է կյանքի քաղցրությունը։ Կրքերը եռում էին, մենք ապրում էինք լիակատար երանության մեջ, զգացողություն կար, որ կինոն տիեզերքի կենտրոնն է։
Պատրաստեց Աշխեն Քեշիշյանը