«Մոսկվա»  կինոթատրոնում սեպտեմբերի 14-ին կայացավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին»  պրեմիերան: Ֆիլմի գլխավոր դերակատարը Ժան Նշանյանն է, նկարահանվել են  հանդիսատեսին արդեն հայտնի դերասաններ Սամվել Թոփալյանը, Արծրուն Չոբանյանը, Անի Ղազարյանը, Գեորգի Հովակիմյանը, Մարինա Մնացականյանը։ Ֆիլմի նկարահանումները սկսվել էին դեռևս անցյալ հոկտեմբեերին և տևել 20 օր։  

«Մինչ ֆիլմը հանդիսատեսին չհասնի, չգիտես՝ կսիրվի՞, թե՞ ոչ, նախօրոք հաշվարկելն անիմաստ է։ Դու անում ես այն, ինչը կարող ես, սակայն դուր կգա՞ այն հանդիսատեսին դժվար է ասել», – ասաց ռեժիսորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Ինչու՞ հենց Լյուդվիգ հարցի պատասխանը շատ պարզ էր․ «Ոզնու անունն է, պարզապես ընտրեցինք հենց այս անունը, կարող էր լինել անգամ Հրաչ, անվան հետ կապված ոչ մի պատմություն չկա»,-պարզաբանեց Մհեր Մկրտչյանը։


Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմը»՝ տարվա լավագույն եվրոպական ֆիլմ

Դեկտեմբերի 15-ին՝ Եվրոպական կինոակադեմիայի 3500 անդամից բաղկացած ժյուրին Սևիլիայում հատարարեց տարվա հաղթողներին: Ինչպես նշված է կինոակադեմիայի պաշտոնական EFA կայքում, 2018 թվականի...

|15 Դեկտեմբեր 2018,14:22