«Օսկար» մրցանակաբաշխությանը մասնակցության  հայտ է ուղարկել Բելառուսիան՝   «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում՝  ներկայացնելով  ռեժիսոր Դարյա Ժուկի «Բյուրեղապակի» ֆիլմը: Վերջին 20 տարվա ընթացքում Բելառուսն առաջին անգամ է հայտ ներկայացնում։

Որոշումը կայացվել է  բելառուսական Օսկարի հանձնաժողովի կողմից։ Ֆիլմը համապատասխանում է Ամերիկյան կինոակադեմիայի չափանիշներին:

Հուլիսին, կինոնկարը Օդեսայում կայացած միջազգային կինոփառատոնում արաժանացել է Գրան-պրիի, իսկ սեպտեմբերին Ալմաթիում կայացած Almaty Film Festival-ում՝  բարձրագույն մրցանակի: