91 տարեկանում վախճանվել է ամերիկացի դրամատուրգ և սցենարիստ Նիլ Սայմոնը։ Ինչպես հաղորդում է Fox News հեռուստաալիքը, դրամատուրգի ընկերը՝ Բիլ Էվանսը հայտնել է, որ Սայմոնը մահացել է հիվանդանոցում՝ թոքաբորբի բարդացումից:

Նիլ Սայմոնը հանդիսանում է թատրոնի ասպարեզում ձեռքբերումների համար շնորհվող «Թոնի» մրցանակի բազմակի դափնեկիր, «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր, որին արժանացել է «Հաջողություն, սիրելիս» ֆիլմի սցենարի համար:

Սայմոնը նաև Պուլիտցերյան մրցանակի է արժանացել լավագույն դրամատիկ ստեղծագործության համար: