49561BAFTA TV Awards 2018-իամենասպասված «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում հաղթել է Peaky Blinders հեռուստասերիալը: 2018 թ-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է «Երեք աղջիկ» հեռուստասերիալի գլխավոր դերակատար Մոլի Ուինդսորը, իսկ «Լավագույն դերասան» մրցանակին արժանացել է «Կոտրվածը» սերիալի դերասան Շոն Բինը: Այս մասին հայտնում է The Guardian-ը։

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Թագը» ֆիլմի դերասանուհի Վանեսա Կիրբին, «Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Բրայան Օ՛ Բրին:

«Օտարալեզու լավագույն հեռուստասերիալ» անվանակարգում հաղթել է «Սպասուհու պատմությունը» ամերիկյան հեռուստասերիալը:

«Կատակերգական ժանրի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է «Այս երկիրը» սերիալի դերասանուհի Դեյզի Մեյ Քուպերը, իսկ այս ժանրի լավագույն դերասանը Թոբի Ջոնսն է: Սա դերասանի առաջին BAFTA մրցանակն է: «Լավագույն կատակերգություն» անվանակարգում հաղթել է «Սպանություն Սաքսեսվիլում» սերիալը:

 


Վենետիկի կինոփառատոնը կկայանա նախատեսված ժամկետներում

Վենետիկի կինոփառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 2-12-ը՝  նախատեսված ժամկետներում, քանի որ երկրում   կորոնավիրուսի տարածումը հասել է նվազագույնի։ Ինչպես հայտնում է Deadline-ը,...

|25 Մայիս 2020,13:59