«Իդիանա Ջոնսի» և «Շինդլերի ցուցակը» ստեղծած 71-ամյա Սփիլբերգը հաստատեց ամենադրամարկղային ռեժիսորի իր կոչումը կինոյի պատմության մեջ և դարձավ կինոգործիչներից առաջինը, որը վարձույթում հավաքել է 10 միլիարդ դոլար։

334247BoxOfficeMojo  պորտալի տվյալներով, Սփիլբերգը վարձույթում առաջ է անցել   «Մատանիների տիրակալը» ֆիլմի ռեժիսոր Պիտեր Ջեկսոնից, որը  հավաքել է 6,52 միլիարդ դոլար, «Տրանսֆորմերների»  հեղինակ Մայքլ Բեյից (6,414 միլիարդ դոլար) և  «Ավատարի» ու «Տիտանիկի» ռեժիսոր Ջեյմս Քեմերոնից (6,138 միլիրադ դոլար)։ Ցուցակում նրանց է հետևում  Քրիս Նոլանը («Դյունկերկ», 4,7 միլիարդ) և Դևիդ Յեյթսը («Հարրի Փոթեր», 4,7 միլիարդ)

Նշենք, որ համաշխարհային վարձույթում  առաջատար դիրքը զբաղեցնելուն մեծ դեր է խաղացել 2018թ․ մարտին էկրան բարձրացած Սփիլբերգի վերջին՝ «Թող նախապատրաստվի առաջին խաղացողը» (2018 թ.) ֆիլմը։ Հենց առաջին հանգստյան օրերին, կինոնկարը վարձույթում հավաքել է 181 միլիոն դոլար։