Ռուս կինոգործիչները՝ Ամերիկյան կինոակադեմիայի ցանկում
Հրապարակվել է Ամերիկյան կինոակադեմիայի («Օսկար» շնորհող) այս տարի հրավիրված կինոգործիչների ցանկը։ Հրավիրյալների ցանկը կարող եք գտնել ակադեմիայի կայքում։ 2018-ին հրավեր են ստացել նաև ռուս կինոգործիչները՝ սցենարիստ Օլեգ Նեգինը, օպերատոր Միխայիլ Կրիշմանը եւ խմբագիր Աննա Մասսը, որոնք աշխատել են Անդրեյ Զվյագինցեւի «Լևիաֆան» և «Ոչ սերը» ֆիլմերում։
Ընդհանուր առմամբ, ցուցակում ընդգրկված են 928 կինոգործիչներ, ինչն ըստ Variety– ի, ռեկորդային թիվ է: 2017-ին առաջարկվել էր միանալ ակադեմիային 774 արվեստագետների, իսկ դարանից մեկ տարի առաջ այդ թիվը 683 էր: Բացի այդ, հրավիրվածների 49 տոկոսը այս տարի կանայք են, ինչը նույնպես ռեկորդային է: Հրավիրված են դերասանուհիներ Էմիլյա Քլարկը, Լենա Հեդին, Էվան Ռեյչել Վուդը, Ջադա Փինքետտ Սմիթը, Սոֆիա Բուտտելան, Լիլի Քոլինզը, Ախելա Մոլինան, Ալիս Բռագան և այլք։
Ակադեմիայի ցանկում իրենց արժանի տեղն են զբաղեցրել նաև ուժեղ սեռի ներկայցուցիչները։ Հրավերներ են ստացել համաշխարհային կինեմատոգրաֆում մեծ ավանդ ունեցած Հենկ Ազարիան, Թիմոթի Շալամեն, Օմար Էպպսը, Թոբի Ջոնսը և շատերը։