Հոլիվուդի Փառքի ծառուղում սպասվում է աստղերի անվանական սալիկների համալրում
| Նորություններ |30 Հունիս 2018,11:01
Օսկարակիր դերասան Ռոբերտ դե Նիրոյի անվանական աստղը կհայտնվի Հոլիվուդի Փառքի ծառուղում, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ դա տեղի կունենա 2019թ.:
Հայտնի է, որ Փառքի ծառուղում նոր անվանական աստղերի բացման հարցերով զբաղվող մարմինը հաստատել է 2019թ. համար նախատեսված ցանկը, որում Դե Նիրոյից բացի՝ ներառված են օսկարակիր դերասանուհիներ Էն Հեթուեյը, Լյուպիտա Նիոնգոն, ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն, երգչուհի Փինքը, այլք:
Աղբյուրը հավելում է, որ աստղերի անվանական սալիկների բացման արարողության մասին որևէ մանրամասն հայտնի չէ: