86 տարեկանում վախճանվել է աշխարհահռչակ չեխ ռեժիսոր Միլոշ Ֆորմանը։ Այս մասին  հաղորդում է  Hollywood Reporter– ը՝  հղում անելով չեխական լրատվամիջոցներին:  Աղբյուրը նշում է, որ դեռևս հայտնի չի ռեժիսորի  մահվանպատճառը։ Ֆորմանն ունի կին ու չորս որդիներ։

Միլոշ Ֆորմանը ծնվել է 1932 թվականին Չեխիայում: 1968  թվականին խորհրդային զորքերի Չեխոսլովակիա ներխուժումից հետո Ֆորմանը չի վերադառնում Ֆրանսիայից, որտեղ նա բանակցություններ էր վարում ֆիլմի նկարահանումների համար: Ավելի ուշ նա տեղափոխվում է Միացյալ Նահանգներ:

Ֆորմանի առավել ճանաչում ունեցող  ֆիլմերից են «Թռիչք կկվի բնի վրայով», «Ռեգթայմ», «Ամադեուս» , «Վալմոն» և այլք։ Ռեժիսորը երկու անգամ արժանացել է «Օսկարի»։


    Տասնամյա ճանապարհի վերելքներն ու վայրէջքները (մաս 2)

    Խորհրդածություններ հայկական մուլտիպլիկացիայի շուրջ Պատկերա-գունանկարչական լուծման պրոբլեմը ամենակարևորներից է մուլտարվեստի տեսության մեջ։ Պատկերման պայմանականությունն այդ արվեստի գլխավոր առանձնահատկությունն է։ Ելնելով...