1951 թ. հիմնադրված ֆրանսիական Cahiers du Cinéma-ն համարվում է կինոաշխարհի կարևորագույն ամսագրերից մեկը: 2017 թվականի իր վերջին համարը (739-րդ) նվիրված է Դևիդ Լինչին և իհարկե Twin Peaks-ին: Զրույցը մեծ արձագանք է ունեցել Ֆրանսիայում, քանզի հանրահայտ կինոռեժիսորը վերջին տարիներին հրաժարվում է ամեն տեսակ հարցազրույցներից։
Արվեստաբան Լիլիթ Սոխակյանը «Կինոաշխարհի» ընթերցողների համար թարգմանել է մի քանի հատված Ստեֆան Դելորմի և Ժան Ֆիլիպ Տեսսեի զրույցից Դևիդ Լինչի հետ։

-Տարիների ընթացքում միանշանակ հաճախ եք մտածել Twin Peaks-ին վերադառնալու մասին, բայց ո՞վ տվեց կանաչ լույսը։

-Մարկ Ֆրոստը եկավ, թե զանգահարեց ինձ և հարցրեց՝ ինչ կասես աշխարհ վերադառնալու մասին։ Ֆիլմի քսանհինգ ամյակի մասին համացանցում շատ քննարկումներ էին շրջում։ Այդպես Մարկի հետ սովորական ընթրիկի ժամանակ ամեն ինչ վերսկսվեց։

-Մարկ Ֆրոստը ունե՞ր հստակ մտքեր։

-Նա ուներ մեկ միտք. Դեյլ Քուփերը հայտնվում է Լաս Վեգասի մի լքված տանը։ Այսքանը։ Մենք սկսեցինք քննարկել։

-Այս քսանհինգ տարիների ընթացքում ունեցել եք մտքեր, որոնք կարողացաք իրականացնել երրորդ սեզոնի մեջ։

Այո, որոշները գալիս էին երկրորդ սեզոնի վերջին դրվագից, մյուսները Fire Walk With Me ֆիլմից։ Կային մտքեր, որ սավառնում էին իմ կողքին այս ողջ տարիների ընթացքում, բայց դրանք հստակ չէին։ Երբ սկսում ես կենտրոնանալ, ամենը դառնում է տեսանելի։ Մտքերը ծնվուն են, և դա միշտ չէ, որ կապված է երևակայության հետ։ Մտքերը գալիս են դրսից, գլխի մեջ անում «հոպ», և դու անմիջապես դա տեսնում ես։

-Դուք միշտ ցանկացել եք կատակերգություն նկարել։ Այս երրորդ սեզոնը, Դուգիի պատմության հետ միասին, արդյո՞ք միջոց էր ստեղծելու այդ կատակերգությունը։

-Կան ֆիլմեր, որ կոչվում են կատակերգություն, ֆիլմեր սարսափ կամ մելոդրամա, բայց ես նախընտրում եմ իրար խառնել բոլոր այս ժանրերը, ճիշտ ինչպես կյանքում է․ դու կարող ես լացել առավոտյան և ծիծաղել կեսօրից հետո։

RGB_Twin-Peaks_Washington-Post-Cover_Bongiorni2017_web-Ողջ երրորդ սեզոնի ժամանակ, մենք անցնում ենք հուսաթափության զգացողությունից՝ ուրախության, և հակառակը։ Հեռուստադիտողի սրտում նման զգացմունքներ առաջացնելը Ձեր նպատա՞կն էր։

-Իմ կարծիքով ստեղծագործելիս հեռուստադիտողի մասին մտածելը ճիշտ չէ։ Դուք պետք է մտածեք միայն ձեզ ոգեշնչող բաների մասին։ Եթե առաջացած միտքը չի սարսափեցնում, ուրեմն պետք չէ այն օգտագործել, իսկ եթե ստիպում է դողալ, ապա փորձեք այն փոխանցել հնարավորինս ճշգրիտ։ Եթե դուք մտածեք դիտողի մասին 2012 թվականին, 2017-ին ֆիլմն այլևս նրան չի գրավի, քանզի աշխարհը չափազանց արագ է փոփոխվում։ Պետք է ջանալ հաճույք պատճառել ինքդ քեզ և հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի։

-Մեզ համար Twin Peaks-ն իրական նվեր էր։

-Ուրեմն ավելի լավ, դա շատ հաճելի է, քանզի դա նվեր էր նաև ինձ համար՝ նման Սուրբ ծննդյան առավոտվա, երբ բացում ես նվերներդ։

-Twin Peaks-ը նաև չափազանց իրատեսական է այսօրվա Ամերիկայի համար, այն իրականության համար, որում մենք ապրում ենք։

-Մենք ապրում ենք մութ տարիներ, կարող ենք հուսալ, որ լույս կբացվի, բայց այս պահին շատ մութ է։

1484032296_868678_1484032467_noticia_normal-Twin Peaks-ը քայլեր ձեռնարկելու ցանկություն է առաջացնում, միգուցե դրանով է պայմանավորված նաև իր քաղաքական ուժը։ Սա առաջի՞ն Ձեր ֆիլմն է, որ նման արձագանք է առաջացնում։

-Մենք շատ բան ենք զգում ․․․ (լռություն)։ Ժամանակն ահռելի երևույթ է։ Չգիտեմ, արդյոք լսել եք Կալի Յուգայի մասին։ Հինդուիզմի մեջ կան տարբեր դարաշրջաններ՝ ոսկե, արծաթե, բրոնզե և երկաթե դարեր։ Այսօր մենք ապրում ենք երկաթե դարում, այն չորս դարաշրջաններից ամենակարճն է և տևում է 432 000 տարի։ Դա մութ դարաշրջան է։ Բոլոր նրանք, ովքեր ծնվել և ապրում են այսօր, արժանացել են դրան։ Բայց այն յուրաքանչյուրիս տալիս է նաև էներգիա՝ գտնելու լուսավորման ճանապարհը, դուրս գալու անվերջ խնդիրներից և իրականացնելու մեզ տրված պոտենցիալը։
Ահա թե ինչու եմ ես խոսում տրանսցենդենտալ մեդիտացիայի և Մահարիշիյի հետ կապի մասին։ Այդ մեթոսը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրիս փորձարկելու կյանքի հավիտենականությունը, ընդլայնելու բանականության սահմանները և օգտագործելու մարդկային արարածին տրված լուսավորման պոտենցիալը։ Միաժամանակ, դա մեր ներսում բացում է անսահման խաղաղության, նաև սիրո և մտքի ստեղծարարության, երջանկության, հզորության և էներգիայի դաշտ։ Այս ամենը կարող է տարածվել խաղաղության խմբերի միջոցով և արդյունքում ազդել կոլեկտիվ բանականության վրա։ Մարդիկ սկսում են մեխանիկորեն փոխվել, նրանք դառնում են երջանիկ, և մեկը մյուսին ցավ պատճառելու ցանկություն այլևս չունի։ Նրանք տեսնում են վեր բարձրացող դժվարությունները և սկսում գնահատել կյանքը խաղաղասեր ճանապարհով։
Ահա թե ինչու եմ ես մեդիտացիայով զբաղվում և փորձում այն տարածել խաղաղության խմբերի միջոցով։ Մարդկությունը չպետք է անվերջ տառապի, մենք պետք է լինենք ուրախ, ապրենք միասնական խաղաղության մեջ և հեշտությամբ լուծում գտնենք մեր խնդիրներին։ Բայց սա համառ պայքար է, քանզի շատերը, երբեմն նույնիսկ անգիտակցաբար, պայքարում են այդ լույսի դեմ։

-Նկարահանումներից առաջ մեդիտացիա անու՞մ եք։ Դերասանները մասնակցու՞մ են։

-Այո, աշխատանքի գնալուց առաջ և ընդմիջումներին, դերասաններից ոմանք նույնպես անում են։

-Ինչու՞ որոշեցիք անձամբ նկարահանել Twin Peaks-ի բոլոր էպիզոդները։ Այսօր այդպես այլևս ոչ ոք չի անում։ Ենթադրում եմ, որ դա Ձեզանից ահռելի էներգիա է պահանջել։

-Նկարահանումների մեկնարկից առաջ ես հիանալի ֆոռմայի մեջ էի, իսկ հիմա հազիվ եմ կարողանում քայլել (ծիծաղում է)։ Բայց ես ցանկանում էի անել ամենը ինքս, քանզի Twin Peaks-ը մի ամբողջություն է։ Մի քանի հոգով այն նկարահանել չէր ստացվի։ Առաջինն, ինչ ես ասացի Մարկին, հետևյալն էր․ սցենարը գրում ենք միասին, իսկ ես նկարահանում եմ ամենն անձամբ։ Նա համաձայնեց։

twin-peaks-1-Հեռուստադիտողը ցանկություն ունի համախմբելու դետալները, գտնելու ամբողջական իմաստը։ Բայց դուք ամեն ինչ հատվածներով եք թողնում, և դա իհարկե գեղեցիկ է։ …Կարծես ցանկություն ունեք պահպանել բանաստեղծական հանգը և դատարկ թողնել միջանկյալ հատվածները։ Դա՞ է Ձեր նպատակը։

-Այո, ես չեմ սիրում շատ խոսել, դա շատ նուրբ պահ է։ Մենք միշտ ցանկանում ենք տեսնել առարկաներն այնպիսին, ինչպիսին դրանք կան։ Իրականում ոչ մի բան ավելացնելու կամ կրճատելու կարիք չկա։ Դա է ֆիլմը։ Երբ մի բան ավարտում ես նկարահանել, մարդիկ անմիջապես պահանջում են պատասխաններ։

-Մենք ոչ այնքան պատասխաններն ենք փնտրում, որքան ձգտում հասկանալ ընթացքը։

-Լավ, բայց ընթացքի մասին Ձեզ որևէ բան ասելը կնշանակի պատասխաններ տալ։ Բայց ավելի գեղեցիկ է այն, որ դուք ձեր շրջապատում խոսում և քննարկում ենք ֆիլմը։ Այդ դեպքում ամեն մեկը փորձարկում է իր միտքն ու կարծիքը։ Երբ հինգ հոգի ֆիլմը դիտելուց հետո միասին գնում են ճաշելու, և մեկն ասում է իր կարծիքը, իսկ մյուսը չի համաձայնվում, դա հիանալի է։ Մարդիկ շատ լավ են հասկանում աբստրակտ երևույթները, իսկ կինոկի լեզուն հասկանալու տարբեր ճանապարհներ կան։

-Ինչպե՞ս կարողացան դիմանալ ժամանակին 25 տարիների ընթացքում կուտակված մտքերը, գրանցել եք, թե՞ մտքում պահել։

-Պարզապես մտածել եմ դրանց մասին, որոշ հին մտքեր համադրել նորերին։

-Այդքան տարիներ ձգվող մտքերը ինչպե՞ս են գոյակցում առօրյայում և Ձեր աշխատանքում։

-Դրանք նման են հին ընկերների, ովքեր կյանքի ընթացքում ուղեկցում են Ձեզ։

-Twin Peaks-ի նկարահանման ժամանակ Դուք շարունակու՞մ էիք ստեղծագործել, նկարել։

-Գրեթե ոչ։ Գիտեք, մենք աշխատում էիք անդադար, շաբաթական յոթ օր, դա տանում էր ամբողջ էներգիան, և մենք պետք է հասցնեինք վերջնաժամկետին։ Երկուսուկես տարի ես միայն դրանով եմ զբաղվել։

-Իսկ ինչո՞վ եք զբաղված այս օրերին, երբ ամենն ավարտված է։

-Ես ճանապարհորդում եմ․ պետք է մեկնեմ Հռոմ, Ռավեննա, ապա վերադառնամ Փարիզ այս գրքի հրատարակման համար (ցույց է տալիս նյուդ լուսանկարների շարքը)։ Ապա պետք է ցուցադրեմ What did Jack do ֆիլմը Կարտիե ժամանակակից արվեստի հիմնադրամում։ Դա 17 րոպե տևողությամբ մի տարօրինակ կարճամետրաժ ֆիլմ է․․․։ Բայց ամենակարևորն այն է, ինչի մասին արդեն խոսել ենք։ Կուզենայի՞ք ինձ օգնել խաղաղություն բերել աշխարհին:

-Շատ կուզենայինք։

-Դե ուրեմն գնացինք։

-Երևի թե պետք է սկսել խաղաղություն տարածել նախ մեր մեջ…

-Դուք միանշանակ ճիշտ եք։ Մահարիշին ասում էր. Սկսեք տրանսցենդալ մեդիտացիայից և դարձեք լույս ինքներդ Ձեզ համար, ապա աջակցեք խաղաղություն տարածող խմբերին և միասին ճանապարհ ընկեք։ Ամենը կփոխվի…
https://www.youtube.com/watch?v=vsdRG0mJj-w

Դևիդ Լինչի հետ զրույցը վարում էին Ստեֆան Դելորմը և Ժան Ֆիլիպ Տեսսեն