aks 03«Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում արգելվել է ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը։ Այս մասին հայտնում է hetq.am-ը՝ վկայակոչելով «Ահվալնյուզ»-ին։ Ֆիլմը նախատեսված էր ցուցադրել մարտի 17-ին, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ Ստամբուլի նահանգապետարանը զգուշացրել է Ներքին գործերի  նախարարության կողմից դրված արգելքի մասին։

Կինոփառատոնի ներկայացուցիչներից Մելեք Օզմանը նշել է, որ ֆիլմն արգելվել է Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական միջամտությամբ։

Ադրբեջանական կառավարության հաղորդագրության համաձայն՝ ֆիլմը «տպավորություն» է ստեղծում, թե Ղարաբաղը Հայաստանի մաս է, ինչն էլ, ըստ երեւույթին, թուրքական իշխանությունների կողմից անմիջապես ընդունվել է ի գիտություն, եւ կինոփառատոնի առջեւ արգելք է դրվել։

Հ․Գ․ Ադրբեջանի հյուպատոսարանը Ֆրանսիական մշակույթի կենտրոն պաշտոնական դիմում էր ուղարկել՝ պահանջելով ցուցադրության արգելումը։ Մշակութային կենտրոնն, այնուամենայնիվ, ցուցադրության արգելելու համար որեւէ պատճառ չի նշել։
https://www.youtube.com/watch?v=gvjv_AST0lA