Ֆիլմն արգելափակվեց Ռուսաստանում 

Այս օրերին Եվրոպայի համար մեկ սկանդալային ֆիլմը Արմանդո Իանուչիի «Ստալինի մահը» կինոկատակերգությունն է (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա)։ Մինչ եվրոպական կինոթատրոններում բարեհաջող եւ դրական արձագանքներով ցուցադրվում է ֆիլմը, ռուսական գրաքննությունը ձեռքը խփեց սեղանին եւ …այո, 21-րդ դարում  արգելվեց ֆիլմի ցուցադրումը ռուսական կինոթատրոններում։ Ռուսաստանի մշակույթի նախարար Մեդինսկին այն համարեց «ծաղրանք՝ պատմության նկատմամբ»։ Ռուսաստանի հանրապետության…ներողություն Իմպերիայի դեպուտատները փակ դիտում կազմակերպեցին եւ դիտելուց հետո հայտարարեցին, որ ֆիլմի ցուցադրությունը արգելված է Ռուսաստանում, հավանաբար «վոժդի» մահը տեսնելը մեծագույն հարված էր նրանց համար… Ինչեւէ, Ռուսաստանը թողնենք նախանցյալ դարում, վերադառնանք մեր ժամանակներ։

Լսենք կինոռեժսիորի մտքերը՝ ֆիլմի մասին։

Արմանդո Իանուչի. Այս ամենի շուրջ ես չեմ պատրաստվում ծիծաղել

Ես փորձել եմ հնարավորինս շատ կարդալ եւ զրուցել մարդկանց հետ, ովքեր կարող էին լույս սփռել է 1953 թվականին տեղի ունեցածի մասին։ Առաջին հերթին պատմաբանների հետ, այն մարդկանց հետ, ովքեր մեծացել են ԽՍՀՄ-ում։ Նրանց հետ, ում ծնողներն են ապրել այդ թվականներին ԽՍՀՄ-ում։ Ես ցանկանում էի, որ կինոդիտողը ժամանակի եւ տեղանքի ճշգրիտ զգացողություն ունենա։ Ես ուսումնասիրել եմ նամակներն ու օրագրերը՝ մասնավորապես Ստալինի դստեր (Սվետլանա Ալիլուեւայի) եւ Նիկիտա Խրուշչովի։ Ես աշխատում էի, որպեսզի ոչ մի դետալ սխալ չլինի, անգամ եթե մենք կատակերգություն ենք նկարահանում։ստալ1

Գիտեք…ամեն դեպքում սա մաքուր կատակերգություն չէ։ Մենք ցույց ենք տալիս պատժամիջոցները, վախը, ողբերգությունը մարդկանց, ովքեր ապրում են իրեն կյանքով եւ հանկարծ քաղաքական խաղերի զոհ դառնում։ Այս ամենի շուրջ ես չեմ պատրաստվում ծիծաղել, այս հատվածը ես ներկայացրել եմ բավական կոպիտ եւ բաց։

Կարծում եմ, որ կատակերգությունը թույլ է տալիս թեթեւ վերաբերվել ընտրած թեմային։ Կատակերգությունը հնարավորություն է ընձեռում նյութը ուսումնասիրել անսպասելի կողմից, ցուցադրել իրադարձությունները ոչ ստանդարտ անկյունից։ Ես ցանկանում էի հումորի օգնությամբ ցույց տալ պարանոյայի հասնող ընդանուր նյարդային լարվածությունը. Ոչ ոք չգիտի, վաղը կապրի՞, թե՞ ոչ։ Սա մի տեսակ անհանգստության կատակերգություն է։ Ես կցանկանայի, որ հանդիսատեսը զգա նույն անհանգստությունը։

Ֆիլմը միայն Ստալինի մասին չէ, այն ցանկացած քաղաքական գործչի մասին է։ Ամբիցիաների, իշխանության համար պայքարի եւ ժառանգականության իրավունքի մասին։ Հավերժական սյուժե, ըստ էության շեքսպիրյան։ Եւ ոչ միայ ռուսական, այլեւ՝ համաշխարհային թեմա։ Հենց դա ինձ հետաքրքրեց ի սկզբանե։

Պատրաստեց՝ Աշխեն Քեշիշյանը