ԱՄՆ-ի Կինոքննադատների ազգային ասոցիացիան ընտրել է 2017-ի լավագույն ֆիլմը
ԱՄՆ-ի Կինոքննադատների ազգային ասոցիացիան 2017-ի լավագույն ֆիլմ է ճանաչել Գրետա Գերվիգի «Lady Bird»- ը («Տիկին թռչունը»)։ Ժապավենը Գրետա Գերվիգի ռեժիսորական դեբյուտն է ։ Ընդհանուր առմամբ, ժյուրիի որոշմամբ ֆիլմն արժանացել է չորս մրցանակների։ Այս մասին հաղորդել է Los Angeles Times-ը։
Բացի «Լավագույն ֆիլմ» մրցանակից, Գերվիկի ֆիլմը արժանացել է նաև «Լավագույն սցենարի» և «Լավագույն ռեժիսորի» համար մրցանակներին: Իսկ դերասանուհի Լաուրի Մետալֆը, որը մարմնավորել է «Lady Bird»- ի ավագ դպրոցի աշակերտի մոր կերպարը, ստացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակը:
Գրետա Գերվիգի ֆիլմը ներառված էր նաեւ «Օսկարի» երկար ցուցակում: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակի հավակնորդները կհայտարարվեն հունվարի 23-ին, մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 4-ին՝ Լոս Անջելեսում:
Բացի այդ, «Lady Bird» ֆիլմը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը։ Ֆիլմը առաջադրված է չորս՝ «Լավագույն կոմեդիա կամ երաժշտական ֆիլմ »,«Լավագույն դերասանուհի»,«Լավագույն դերասան» եւ «Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի» անվանակարգերում:
https://www.youtube.com/watch?v=cNi_HC839Wo