Փարիզում՝ կյանքի 90-րդ տարում,  մահացել է Անտոնիոնիի և Բունյուելի ֆիլմերի կինոասատղ Ժաննա Մորոն։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Closer ամսագիրը։ Նույն աղբյուրի հաղորդմամբ, մահացած դերասանուհուն՝ հուլիսի 31-ին,   բնակարնում հայտնաբերել է տան աշխատակցուհին։ Մահվան պատճառները դեռևս չեն հստակեցվել:

Դերասանուհին ֆիլմերում սկսել է նկարահանվել 1950 թվականի սկզբներին, սակայն իսկական փառք  նրան բերեցին Լուի Մալյի «Վերելակ դեպի կառափնարան» և «Սիրեկանները»  ֆիլմերը։  Ժաննա Մորոյի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են  Ժան Լյուկ Գոդարի «Կինը մնում է կին», Ֆրանսուա Տրյուֆոյի «Ժյուլն ու Ջիմը», «Հարսնացուն սեւազգեստ էր», նաեւ Միքելանջելո Անտոնիոնիի «Գիշեր», Լուիս Բունյուելի «Սպասուհու օրագիրը» ֆիլմերը և այլն։

Օրսոն Ուելլսը, որի «Գործընթաց», «Կեսգիշերային զանգեր» եւ «Հավերժական պատմությունը» ֆիլմերում  խաղացել է Մորոն, նրան անվանել է աշխարհի մեծագույն դերասանուհի։ Հետագա տարիներին, Մորոն շարունակում էր խաղալ ֆիլմերում, այդ թվում՝  Լյուկ Բեսոնի, Վիմ Վենդերսի եւ Ֆրանսուա Օզոնի։

Համաշխարային կինոյում  ներդրած ավանդի համար Մորոն պարգևատրվել է  Վենետիկի, Սան Սեբաստիանի, Բեռլինի, Կաննի եւ Մոսկվայի կինոփառատոներում, ստացել է պատվավոր «Օսկար» եւ  երկու «Սեզար» մրցանակներ:

755014949113802

755014949115526

755014949115565

755014968603417