2109-cannes-film-festivalՀայաստանն արդեն ութ տարի է ներկա է Կաննում։ Ազգային կինոկենտրոնի ստենդը 2009 թվականից գտնվում էր Կաննի հիմնական՝ Palais des festivals համալիրի Marshe՛ du Film-ում։ Բայց, այս տարի Հայաստանը տեղափոխվել է ափամերձ տարածք՝ տաղավար վարձակալելով պետությունների և խոշոր ընկերությունների համար նախատեսված Village International հատվածում։ Եվ այս տարի այլ երկրների շարքում Կաննում ծածանվում է նաև Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։

Ինչպես հայտնի է, նախարարության կողմից անցկացված մրցույթում հաղթած երեք (12 աշխատանքներից)  նախագծերի (Արթուր Սուքիասյանի («Վիրավոր քաղաքը»), Սերգո Ուստյանի («Փոխանակում») և «Բարս Մեդիայի» («Արշալույսի լուսաբացը») ռեժիսորներն և պրոդյուսերները մեկ շաբաթից ավելի է  ինչ աշխատում են կինոշուկայում՝  փորձելով իրենց տրված հնարավորությունն օգտագործել արդյունավետու նպատակային:

«Կինոաշխարհը» (kinoashkharh.lc) կապվել է Կաննի կինոշուկայում աշխատող հայկական պատվիրակության պատասխանատուների հետ՝  պարզելու , թե ինչպես են ընթանում աշախատանքները, և կա՞ն  արդեն առարկայական ու իրատեսական ծրագրեր, պայմանվորվածություններ։

kan

Լուսանկարը՝ Նվարդ Մանվելյանի

Հայկական պատվիրակության համակարգող Հովհաննես Գալստյանըհայտնեց, որ  հայկական տաղավարն աշխատում է առանց հանգստի՝ ամեն օր, կան որոշակի հանդիպումներ նախապես պայմանվորված կամ տեղում ձեռք բերված,  կազմակերպվում են քննարկումներ ֆիլմերի դիստրիբյուցիայի շուրջ, ձեռք են բերվում նորանոր ծանոթություններ օտարերկրյա համաարտադրողների հետ, որոնք օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին ու հայկակական կինոյին։

 «Արշալույսի լուսաբացը» ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանը պատմեց, որ ինքը բավականին շատ հանդիպումներ է ունեցել, սակայն նշեց  դրանցից մի քանիսը միայն, որոնք, ըստ նրա, ավելի իրատեսական են և խոստումնալից.

«Կաննում իմ նախագծի գերմանացի համաարտադրող  պրոդյուսերի հետ հանդիպել ենք  Այնա Ֆիթչմանի հետ (INTUITIVE PICTURS կանադացի համաարտադրող ) ու քննարկել եռակողմ համաարտադրության հնարավորությունները։ Բացի այդ, հանդիպել եմ  նաև Ֆիլիպ Կովալսկու  (Սինեպիլի վավերագրական ֆիլմերի դիստրիբյուտոր) հետ, որը մեծապես հետաքրքրված է նախագծով  և ճշտել ենք որոշ հանգամանքներ ֆիլմը նրա ֆիլմացանկում ընդգրկելու ուղղությամբ։ «Արշալույսի լուսաբացը» ֆլմի նախագծով հետաքրքրված է նաև գերմանացի դիստրիբյուտոր Թոմաս Էգենբերգերը՝ ՎՕԴ կինոշուկայի համար»։

unnamedԿինոռեժիսոր, «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի նախագահ Ջիվան Ավետիսյանը, մասնակցելով Կաննի 70-րդ կինոփառատոնի կինոշուկային, այս օրերին մի շարք հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ արվեստագետների հետ քննարկել է համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։ Այս անգամ Ջիվան Ավետիսյանը ներկա է կինոփառատոնին իր հաջորդ՝ «Դրախտի Դարպասը» ֆիլմի սցենարի համահեղինակի՝ Արտավազդ Եղիազարյանի հետ (սցենարի հեղինակներն են՝ Արտավազդ Եղիազարյանն ու Մկո Մալխասյանը)։  Հանդիպումներ են տեղի ունեցել մի շարք եվրոպական կինոարտադրող, ինչպես նաև տարբեր համաշխարհային  դիստրիբյուտորական ընկերությունների հետ։

Խոսելով նոր ֆիլմի մասին՝ ռեժիսորը, մասնավորապես, նշեց.

«Դեռևս վաղ է խոսել դերասանական և ստեղծագործական կազմի, համարտադրողների և դիստրիբյուտորական ընկերությունների մասին: Սակայն գոհունակությամբ կարող եմ ասել, որ ինչպես արդյունավետ էր փետրվարին Բեռլինի կինոշուկայում ներկայանալը, այնպես էլ, որպես  այդ պրոցեսի շարունակություն, հաջողված է Կաննի կինոշուկայում մեր ներկայությունը։ Ընդամենը ազնիվ և հետևողական աշխատանքով կարող ենք հասնել մեր բաղձալի ցանկությանը»։

Կաննի կինոշուկայում աշխատանքներ են տարվում նաև «Վերջին բնակիչը» ֆիլմի համաշխարհային դիստրիբյուտորի՝ «Գալոփինգ ֆիլմսի» հետ միասին՝ դիստրիբյուցիայի ընդլայնման ուղղությամբ։unnamed (2)

Ռեժիսոր Սերգո Ուստյանն էլ  խոսեց  իր «Փոխանակում» ֆիլմի նախագծի մասին: Նա  հանդիպել է բելգիական կինոընկերության պատասխանատուների  հետ համաձայնության են եկել համատեղ արտադրության մասով։ Մեկ այլ պայմանվորվածություն էլ ձեռք է բերվել ֆիլմի համար ծագումով թուրք դերասանների ներգրավելու աշխատանքների ուղությամբ, որի համար արդեն որոշակի պայմանավորվածություն կա  թուրքական կինոընկերություներից մեկի  հետ:

Հ.Գ.Մոտ օրերս, հայկական պատվիրակությունը կվերադառնա Կաննից և թեմայի շուրջ «Կինոաշխարհը» կներկայացնի ընդարձակ նյութ:

Կանն-Երևան

2017թ․