Հոբելյանական Կաննի ֆավորիտ ֆիլմերը
Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնն մեկնարկել է ու արդեն հայտի է նաև տարվա ֆավորիտ ֆիլմերի ցանկը։ Փառատոնի հիմնական մրցույթը գլխավորում է իսպանացի ռեժիսոր, սցենարիստ Պեդրո Ալմոդովարը, իսկ արարողության վարողը իտալացի դերասանուհի Մոնիկա Բելլուչին է։ Փառատոնի բացման ֆիլմը Առնո Դեպլեշանի «Իսմայելի ուրվականներն» էր։
«Ոսկե արմավենու ճյուղի» համար այս տարի կպայքարեն 18 ֆիլմ , որոնց մեծ մասն արդեն ցուցադրվել են Կաննում։ Դրանք բուռն քննարկումներ են առաջացրել բուքմեյքերների և կինոֆանատների շրջանում։ Մասնագետները հաղթող ֆիլմ են տեսնում ավստրիացի կինոռեժիսոր Մխայել Հանեկեի «Happy End»-ը: Ճիշտ կանխատեսումների դեպքում Հանեկեն կստանա երրորդ «Ոսկե արմավենու ճյուղը»։ Առաջինը անվանի ռեժիսորն ստացել է 2009 թ. «Սպիտակ ժապավեն» ֆիլմի համար, իսկ երկրորդը՝ 2012 թ. «Սերը» ֆիլմի համար։
2017 թվականի առավել սպասվող ֆիլմերի ցուցակում են ընդգրկված նաև «Okcha»-ն (Պոն Չժուն Հո), «Ճակատագրական գայթակղությունը» (Սոֆիա Կոպոլա), «Երկերսանի սիրեկանը» (Ֆրանսուա Օզոն), «Հիմնված է իրական դեպքերի վրա» (Ռոման Պոլանսկի):
Ֆրանսիական Լազուրե ափում մայիսի 17-ին մեկնարկած Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնը կավարտվի մայիսի 28-ին։
Մխայել Հանեկե «Happy End»
Տոդ Հեյնս «Հրաշքներով լի աշխարհ»
Անդրեյ Զվյագինցև «Ոչ սեր»
Ռուբեն Էստլունդ «Քառակուսի»
Յորգոս Լանտիմոս «Սուրբազան եղջերուի սպանությունը»
Սերգեյ Լոզնիցա «Մեղմաբարոն»





