MV5BYjEyMjNiNzctNDIyMi00YWM5LWIyZDEtYjllZWU0ZjQzNzFlXkEyXkFqcGdeQXVyNTI2NDk3OTI-._V1_Շատ շուտով՝ սեպտեմբերի 8-ին, կբացվի աշխարհի ամենախոշոր կինոփառատոներից մեկը՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը (TIFF), որում ավանդաբար մեծ թվով պրեմիերաներ կլինեն: Փառատոնի գալա պերմիերաների ծրագրում ընդգրկված է նաև այնքան սպասված «Խոստում» ֆիլմը:

Իսկ երեկ համացանցում հայտնվել են ռեժիսոր Թերրի Ջորջի «Խոստում» (The Promise) ժապավենի առաջին կադրերը: Սցենարը ռեժիսորը գրել է Ռոբին Սուիքորդի հետ, որը ժամանակին հեղինակել է «Բենջամին Բատտոնի առեղծվածային պատմությունը», «Փոքրիկ կանայք» և «Գեյշայի օրագիրը»: Իսկ Թերրի Ջորջը հայտնի է «Հանուն հոր» և «Հյուրանոց Ռուանդա» կինոնկարներով: Վերջինս 2005 թ. առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխության երեք անվանակարգերում:

«Խոստումի» գործողությունները ծավալվում են Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին, Կոստանդնուպոլսում: Գլխավոր գործող անձինք են հայ համեստ դեղագործ Միքայելը (Օսկար Այզեկ), որն իր գյուղից մեկնում է Կոստանդնուպոլիս՝ բժշկություն սովորելու, և ամերիկացի ֆոտոթղթակից Քրիսը (Քրիստիան Բեյլ): Երկուսն էլ սիրահարվում են գեղեցիկ, խելացի, Փարիզում ուսում առած հայ նկարչուհի Անային (Շառլոտա Լե Բոն): Այդ սիրային եռանկյունու շուրջն էլ ծավալվում են կինոնկարի գործողությունները: Երբ թուրքերը պատերազմի մեջ են մտնում Գերմանիայի կողմից, Օսմանյան կայսրությունը սկսում է դաժանաբար ջարդել սեփական էթնիկ փոքրամասնություններին: Այս իրավիճակում յուրաքանչյուրը գոյատևելու իր միջոցը պետք է գտնի:

MV5BZDhlYzcwMWYtMTQzYi00ZDhmLWE4YjYtN2E4NWU3YjJkMTM2XkEyXkFqcGdeQXVyNTI2NDk3OTI-._V1_

Ֆիլմն առայժմ, ինչպես նշում է The Hollywood news-ը, դիստրիբյուցիա չի ունեցել, բայց եթե փառատոնի շրջանակներում լավ արձագանք ստանա, ապա դա այս առումով լավ հեռանկարներ կխոստանա: