8674caff-898d-43c2-a8b1-a291272423c1«The NAME Production» երիտասարդական խումբն արդեն երկրորդ անգամ կազմակերպում է «Մենք ենք, մեր ֆիլմերը» կինոփառատոնը: Այս տարի այն կանցկացվի հուլիսի 7-10-ը Գյումրի քաղաքում:

Այս տարի փառատոնը բավական հագեցած ու հետաքրքրիր ծրագիր ունի, որում ընդգրկված են վերջին տարիների հայկական արտադրության վավերագրական և կարճամետրաժ ու լիամետրաժ գեղարվեստական, ինչպես նաև ուսանողական ֆիլմեր: Մասնավորապես ընդգրկված են Լուսինե Սարգսյանի «Շքամուտք» և Սերժ Ավեդիքյանի «Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարները, Գագիկ Մադոյանի «Ճանապարհ», Դիանա Կարդումյանի «Դիալոգներ», Անդրանիկ Հարությունյանի «Արտ հոթել», Տաթև Հակոբյանի «Օտարը», Անահիտ Թադևոսյանի «Ձոներգ Լենինականին», Մարինե Զաքարյանի «Փասյանի որսորդը», Համլետ Վարդանյանի «Մնաս բարով, Վոլգա», Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ» կարճամետրաժ ֆիլմերը, Հովհաննես Պապիկյանի և Շուշան Սահակյանի «Էն ուրիշ Ֆրունզիկը», Մարիամ Օհանյանի «Նախնիների անհետացող ստվերները», Վահե Գևորգյանցի «Մինաս: Լուսաբաց և օրն առջևում», Արման Երիցյանի «Մեկ, երկու, երեք…», Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ», Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա», Ժաննա Նազարյանի «Նա, ով մեր կողքին է» , Ներսես Մանուկյանի «Ես կվերադառնամ» վավերագրական ժապավենները: Ընդհանուր առմամբ՝ 18 կինոնկար:

5793d8d9-c315-4934-9a83-1e4b2b2145b4

«Մենք ենք, մեր ֆիլմերը» կինոփառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 7-ին ժամը 19:00-ին, Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Ցուցադրությունները տեղի կունենան «Հոկտեմբեր» կինոթատրոնում և Nancy սրճարանում: