ադամիԱրևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) մշակութային բազմազանության թեմաներին անդրադարձող ռեժիսորների, լրագրողների և հեռարձակողների  «Ադամի մեդիա» մրցույթն արդեն սկսել է 2016 թվականի   հայտերի ընդունումը։

Մրցույթը հիանալի հնարավորություն է շփման համար (գործընկերներն են՝ Եվրոպական Հեռարձակողների Միությունը, Deutsche Welle Ակադեմիան, ինչպես նաև Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ազգային հեռարձակողները)։ Մրցույթը հնարավորություն կընձեռի միջազգայնորեն ճանաչելի դարձնելու բոլոր աշխատանքները, իսկ յուրաքանչյուր մրցանակ կներառի նաև 2000 եվրո գումարային պարգև:

Մրցույթի մասին և դիմելու կարգին ավելի մանրամասն կարելի է  ծանոթանալ հետևյալ կայքէջում ՝ adamimediaprize.eu

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 10-ը, սակայն խորհուրդ է տրվում դիմել ավելի շուտ: