b947181c-52f0-4d85-b286-c7ddc0ec7dfe«Հայրենիք» հայրենակցական խորհրդի (ԱՄՆ) Լոս Անջելեսի գրասենյակում տեղի է ունեցել «Հին լեզվի նոր պահապանը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ժապավենում ներկայացված է անվանի ակադեմիկոս, հայագետ Սերգեյ Աբրահամյանի անցած ուղին, խորհրդային համահարթեցման պայմաններում հայոց լեզվի պահպանմանն ուղղված նրա ջանքերը:

Սերգեյ Աբրահամյանն այն գիտնականն էր, որին հաջողվեց մի քանի համախոհների հետ խորհրդային տարիներին արևմտահայոց գրական լեզվի դասագիրք ստեղծել, որը Սփյուռքում մեծ ժողովրդականություն է վայելում առ օրս:

Սերգեյ Աբրահամյանը մահացավ 2005-ին, նա այս տարի կդառնար 91 տարեկան: